ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները

01 սեպտեմբերի, 2017 | 08:51

“Պարը հոգու և մտքի երևակայություն է՝ խաչմերուկված մարմնի մեջ”, – ասում է Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը:

Նա իր ընտանիքի հետ թև ու թիկունք կանգնած՝ կարողացել է ստեղծել հայկական ամենամեծ պարային կառույցն  աշխարհում: Ակադեմիայի յուրաքանչյուր մենահամերգ պարային զարգացած տեխնիկայի ու շոուի համադրությամբ ապշեցնում է ներկաներին:

“Հովիկ Ստուդիո” անունով հանրությանը առավել հայտնի ակադեմիան իր առաքելությունն է համարում հայկական ժողովրդական պարի նորովի մատուցումը ու հայ պարավեստի տարածումը, հայկական անուններ hնչեցնելը համաշխարհային բեմերում. “Մենք աշխատում ենք երկու հիմնական ուղղությամբ՝ դասական պարեր և հայկական ժողովրդական պարեր: Դասական պարը մենք համարում ենք հիմք, որի վրա կառուցվում են մյուս բոլոր ուղղությունները և դասական պարի էլեմենտներով հայկական պարը հարստացնելն ու փոփոխելը գործում է միայն ու միայն ի նպաստ մեր պարերի”-, ասում է նա:

Ակադեմիան ունի 18 մասնաճյուղեր, 500 սաներ Հայաստանում ու Ռուսաստանում:Իդեպ, 19 –րդ մասնաճյուղը բացվում է սեպտեմբերի 15-ին Արտաշատ քաղաքում: Ու հայտարարում է նոր ընդունելություն: Շտապեք գրանցել Ձեր փոքրիկին ու նա կհայտնվի պարի կախարդական աշխարհում. “Մեր պարի ակադեմիան մեկ անհատի գործունեություն չէ, անհատների թիմային աշխատանք է, որտեղ բոլորն իրար թև ու թիկունք են: Բայց մեր գլխավոր առանձնահատկությունը սերն է. ակադեմիայում կա շատ սեր, երբեմն ասում եմ, որ մենք սեր բաժանող հաստատություն ենք, որտեղ բոլոր տաղանդավոր երեխաները կարող են ամբողջությամբ դրսևորել իրենց ու հաջողությունների հասնել,- ասում է նա:

Գրանցվելու համար զանգահարել Մոսկվայում 8(495) 749-49-68,  Երևանում  094-303-404 համարներով:


Առնչվող նյութեր
1. Գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ պարը կփրկի գեղեցիկը. Իշխան Գասպարյան
2. Պարարվեստին սիրահարված
3. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
4. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
5. Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով
6. «Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
7. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
8. Նելլի Քոչարյանի պարը հիացրեց չեխական Չեռնոշիցեի ֆլամենկոյի սիրահարներին
9. 14-ամյա Մարիտա Մարդոյանը՝ համառուսական արվեստի մրցույթի հաղթող
10. Չեխահայ երիտասարդ պարուհիները մասնակցել են Չեխիայի Սենատի միջազգային փառատոնին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: