ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա հուլիսի 1-ին Երեւանում

28 հունիսի, 2017 | 06:54

Հուլիսի 1-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։

Դմիտրի Իշխանովը հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։ 12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։

Նա 2012-ին Ֆրանկֆուրտում դաշնակահարների միջազգային Golden Key մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետև հատուկ մրցանակ՝ Մալթայի Violin & Friends մրցույթում: Citta di Barletta մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան Flame-ում՝ երկրորդ և այլն:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Իշխանով): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Դաշնակահար Վարդան Մամիկոնյանի համերգը Պրահայում
2. Հազարավոր մալթացիներ պահանջեցին ճշմարտություն եւ արդարություն՝ հիշեցնելով Ադրբեջանի հետ կապված կոռուպցիան
3. Մալթայում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը
4. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան
5. Վրացի հայտնի դաշնակահար Լուկա Օկրոսը հանդես կգա Պրահայում
6. Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչ Հայաստանի դեսպանին
7. Հայաստան-Մալթա. Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վիեննայում
8. Մալթայում Հայաստանի նոր դեսպանն է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը
9. Դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի փայլուն հաղթանակը Ֆրանսիայում
10. Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին Հայաստանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: