ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

26 փետրվարի, 2017 | 16:06

pasharvatsnere shanzarian

«Նման պայմաններում շունը չէր կարող ապրել», «Հրետակոծության տակ  մարդիկ ջուր էին կրում», «Կրակում էին ջրի հերթերի վրա», «Ստեփանակերտն ամբողջությամբ կրակի մեջ էր», «Քաղաք չկար…».: 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992թ. մայիսը շրջափակված ստեփանակերտցիներն այսօր այսպես են հիշում դժնդակ այդ ամիսները:
Նրանք իրենց ապրած ծանր օրերի մասին են պատմում «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացավ այսօր:

Ֆիլմի հեղինականերն են քաղաքագետներ Արմեն Մինասյանն ու Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Օպերատորն է Արման Ղարաջյանը: Ֆիլմը ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի արտադրանքն է:
Շուրջ 40 րոպե տևողությամբ ֆիլմում չկա հեղինակային տեքստ, միայն փաստագրական կադրեր են, ականատեսների վկայություններ, հիշողություններ:
Ֆիլմում ներկայացված է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտում,  ինչպես էին մարդիկ գոյատևում անմարդկային պայմաններում՝ չկար սնունդ, չկար ջուր, չկար լույս, չկար գազ,  քաղաքը  չորս կողմից ռմբակոծվում էր:

pasharvatsnere minasyan
«Ֆիլմում  պատերազմի մասին ոչ մի խոսք չկա, միայն ականատեսների վկայություններ են, մարդկային պատմություններ են: Քանի որ պատերազմի թոհուբոի մեջ մարդը շատ էր ետին պլանում մնացել, որոշեցինք  առաջին հերթին ներկայացնել մարդուն՝ իր իրավունքներով, նախ և առաջ՝ ապրելու իրավունքով»,- ասաց Արմեն Մինասյանը:
Նա ներկայացրեց, թե ինչու որոշեցին անդրադառնալ այս թեմային. «Երեք պատճառով:  Տարեցտարի Ադրբեջանը գնալով ավելի ահագնացում է շահարկումները Խոջալուի իրադարձությունների, Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Եվ քանի որ Խաջալու բնակավայրի ազատագրումն անմիջականորեն  կապված էր Ստեփանակերտի ապաշրջափակման հետ, իսկ ուղիղ 25 տարի առաջ փետրվարի 25-ին սկսվեց այդ գործողությունը, որոշեցինք անդրադառնալ այդ թեմային, որպեսզի պարզ լինի այն նախադրյալները, որոնք նախորդել են, պատճառ են հանդիսացել թվարկված բնակավայրերի ազատագրման համար:
Տևական ժամանակ փորձում էինք անդրադառնալ այս թեմային, սակայն չկային արխիվային կադրեր, փաստեր, միայն ականատեսների վկայություններն էին:   Սակայն  նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնին» հաջողվել է այս տասը տարիների ընթացքում հավաքել 1990-ականներին վերաբերող մեծ քանակությամբ արխիվային նյութեր, այդ թվում նաև Ստեփանակերտում, այլ բնակավայրերում կյանքի, մարդկանց կենսագործունեության նյութի մասին, ինչը հնարավորություն տվեց այս տարի անդրադառնալ այս թեմային:
Երրորդ պատճառն այն է, որ ցանկանում ենք մեր հանրությանը, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ներկայացնել հակամարտության ակունքները:  1994 թվականի հրադադարը կարծես դարձել է որոշակի ստատուս-քվոյի  ընկալման հիմք, մարդիկ  հաճախ մոռանում են, թե ինչ է նախորդել դրան: Փորձել ենք վերարտադրել իրականությունն ականատեսների վկայությամբ, որպեսզի նոր սերունդը շատ ավելի լուրջ պատկերացում ունենա հակամարտության ակունքների մասին»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ով այդ տարիներին բնակվել է հենց Ստեփանակերտում, ասաց, որ այս ֆիլմով ցանկանում են ցույց տալ, որ Ադրբեջանի՝ այդ տարիներից որդեգրած քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս:
«Խոսքը վերաբերում է հատկապես Ադրբեջանի կողմից հայությանը, խաղաղ բնակչությանը բնաջնջելու մարտավարությանը, քաղաքականությանը, որը 1991-92 թվականներին, ըստ էության, տապալվել էր, քանի որ հաջողվել էր ճեղքել այդ շրջափակումը, բայց որը որպես մարտահրավեր, վտանգ մշտապես առկա է հայ բնակչության գլին: Փորձ է բացահայտելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, նոր անկյունից ներկայացելու այդ քաղաքականությունը»,- նշեց քաղաքագետը:
Նա հույս հայտնեց, որ ֆիլմը փաստացի նյութ կդառնա  հակամարտության պատմությունն ուսումնասիրողների, այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են այս խնդրով, նաև միջազգային հանրությանն ավելի պարզ ներկայացնելու, թե «իրականում ինչի հետ գործ ունենք այս տարածաշրջանում, ինչ խնդիրներ ենք փորձում լուծել»:

Արմեն Մինասյանն ասաց, որ ֆիլմը կթարգմանվի տարբեր լեզուներով՝ արտերկրի լսարանին հասցնելու համար:
Ֆիլմի պրեմիերային ներկա էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:  Դիտելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Շատ տպավորված եմ: Շատ կարևոր ֆիլմ է: Շնորհակալ եմ ստեղծողներից, մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Ովքեր որ դրանով անցել են, մեզ թվում է, թե բոլորը գիտեն: Երբ որ շփվում ես երիտասարդների հետ, հասկանում ես, որ գրեթե տեղյակ չեն, այլ կերպ են պատկերացնում իրականությունը»:
Ստեփանակերտում չեն եղել ապաստարաններ, մարդիկ ստիպված  օրեր շարունակ նկուղներում են ապրել: Չնայած  դժվարին, անմարդկային պայմաններին, նրանք հույսները չեն կորցրել, որ ամեն ինչ լավ է լինելու: Ֆիլմի հերոսներն ասում են՝ «ոչինչ չունեինք, բայց հաղթեցինք, հաղթեցինք մեր ընկերությամբ, ինքնազոհությամբ», «ունեինք հույս, հավատ, մեր թիկունքում ունեինք Հայաստան»:

Գարիկ Ավետիսյան

Աղբյուր՝ panorama.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
5. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
6. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
7. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
8. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
9. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
10. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: