ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չինաստան. Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը

29 նոյեմբերի, 2016 | 09:04

chinahay1zoghov

2016թ. նոյեմբերի 27-ից 28-ը տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած  <<Չինաստանում Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց  գիտաժողովը>>, որի նպատակն է կապ հաստատել Չինաստանում գտնվող հայ  հետազոտողների և ուսանողների միջև, համախմբել այս կարևոր մտավոր  ռեսուրսը, հայկական գիտական միտքը լավագույնս ներկայացնել Հեռավոր  արևելքում։

Գիտաժողովի ընթացքում Մհեր Սահակյանը (Չինաստան-Եվրասիա  քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ) ներկայացրեց, թե  ինչպե՞ս կարելի է օգտագործել Հարավային Կորեայի փորձը Հայաստանը  զարգացնելու գործում, Ռուբեն Գինին (Անդին հիմնադրամ) պատմեց Գյումրիում  պեղված գտածոների մասին, որոնք կարող են լույս սփռել հայ-չինական  պատմական առնչությունների վրա, Միքայել Հայրապետյանը (Թիանջինի  մանկավարժական համալսարան) խոսեց <<Հայաստանի գաղտնիքներ>> ծրագրի և  Չինաստանի Հայկական համայնքի համատեղ ծրագրերի մասին, որոնք  Չինաստանում  հայտնի են դարձնում հայկական դասական երաժշտությունը, Անահիտ Պարզյանը  (Նանջինգի համալսարան)առաջարկներ ներկայացրեց Եվրասիական տնտեսական  միությունում միասնական թվային շուկա ստեղծելու վերաբերյալ  ռազմավարություն: Սարեն Աբգարյանը (Շանհայի Ճիաթոնգ համալսարան) խոսեց  Չինաստանի  Համաշխարհային առևտային կազմակերպությանն անդամակցելու  կարևորության մասին, Ռոբերտ Ծատուրյանը (Ռենմին համալսարան)  պատմում էր  ժամանակակից չինական գրականությունում առկա տենդենցների մասին:

Մերի  Կնյազյանը (Պեկինի օտար լեզուների համալսարան) խոսեց հայերեն-չինարեն  բառարանի ստեղծման ձևաչափերի մասին, Արաքս Ներսիսյանի (Չինաստանի  կենտրոնական ազգագրական համալսարան) ելույթը նվիրված էր չինական սպասքի  օգտագործման ավանդույթներին: Հերմինե Հովհաննիսյանը (Հոնկոնգի քաղաքային  համալսարան) ներկայացրեց ծրագրավորման ոլորտում վերջին  նորարարությունների շուրջ սեփական դիտարկումները:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադառնալով գիտաժողովին՝ նշեց.  <<Կա ստանձնած գործի նկատմամբ սրտացավ վերաբերմունք և մեծ  պատասխանատվություն, որով կազմակերպիչները մտածում-նախագծում և  իրականացնում են Գիտաժողովը։

Այդ ամենը նպաստում է Չինաստանում արդեն
կազմավորված գիտական թիմի գործունեության ակտիվացմանը։ Ուզում եմ  դրվատանքի ջերմ խոսքեր ասել Մհեր Սահակյանի հասցեին, ում ջանքերով կյանքի
կոչվեց այս չափազանց կարևոր ձեռնարկը, որը պատիվ կբերի ցանկացած երկրի
երիտասարդներին>>։

Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանն իր  հերթին նշել է. <<Պետք է հիշել, որ 21-րդ դարում  կհաղթի  նա,  ով  դիմացինին կգերազանցի գիտելիքներով։ Տվյալ գիտաժողովը ևս ﬕ փորձ է  Չինաստանում առկա հայկական գիտական ﬕտքը ﬕավորելու՝ ի նպաստ Հայրենիքի>>։

chinahay-2zoghov chinahay-3-zoghov chinahay-4zoghov


Առնչվող նյութեր
1. Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
2. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
3. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
4. «Հայաստանի Հանրապետությունը և հայ եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում» խորագրով գիտաժողովը
5. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
6. Չինաստանը 10 միլիոն յուանի օգնություն կտրամադրի Հայաստանին. նախարար Վիգեն Սարգսյանը Պեկինում
7. Աշխարհակարգային իրադրություններ եւ չինական բեւեռի կայացման ընթացքը
8. Պրահայի միջազգային գիտաժողովում ներկայացվեց նաեւ հայկական երաժշտական ժառանգությունը
9. Տեղի ունեցավ «Սփյուռքում՝ երիտասարդ հայ հետազոտողների առաջին առցանց գիտաժողովը»
10. Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված գիտաժողով Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: