ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ

18 սեպտեմբերի, 2018 | 07:42

2018թսեպտեմբերի 12-ից 16-ը  Լոնդոնի Թագավորական քոլեջի և «Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի» հատուկ հրավերքով Լոնդոն էր ժամանել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ, հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը, ով ներկա բրիտանացի և հրավիրված արտասահմանցի գիտնականներին, դիվանագետներին ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ֆինանսական ռեսուրսները և  Հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության հեռանկարները» հետազոտությունը, որի նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանալ, որի միջոցով Հայաստանը կխթանի Հայ-չինական տնտեսական համագործակցությունը։

Գիտաժողովի հրավիրված բանախոսների թվում էին Յունյուն Ջոուն (Օքսֆորդի համալսարան), Հեաֆեր Ինվուդը (Քեմբրիջի համալսարան), Սիալին Ջանը (Նոթինգհեմի համալսարան), Նադիա Սարթորեթթին (Ժնևի համալսրան) Ջոնաթհան Չափփելը (Լոնդոնի Թագավորական քոլեջ), Լեյ Սիեն (Չինաստանի գիտությունների ակադեմիա) Ջերոմե Դոյոնը (Օքսֆորդի համալսարան),  Նիկոլաս Մկգիին (Տորոնտոյի համալսարան), Ռաքել Հարրիսը (Լոնդոնի համալսարան), Ալեքսանդրա Կուբատը (Լոնդոնի Թագավորական քոլեջ), Հելենա Լոպեսը (Օքսֆորդի համալսարան) և այլք։

Լոնդոնի Թագավորական քոլեջը Մեծ Բրիտանիայի լավագույն բուհերից է։

Մհեր Սահակյանը ղեկավարում է «ՉինաստանԵվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրուրդ» հիմնադրամը։ Միջազգային հարաբերությունների մասնագիտացմամբ գիտական թեզ է պաշտպանելՉինաստանի Նանծինի համալսարանում, 2018թ․ օգոստոսին հայերեն լեզվով լույս է տեսել նրա «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը գիրքը»։

 


Առնչվող նյութեր
1. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
2. Մհեր Սահակյանը Օքսֆորդի համալսարանի հրավերքով խոսել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ
3. Չինաստան. Հայ հետազոտողների և ուսանողների III-րդ առցանց գիտաժողովը
4. Դոկտորի կոչում՝ Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանին
5. Չինաստանի Հայկական համայնքի նախագահ է ընտրվել Մհեր Սահակյանը
6. Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի մեկնարկը Նորավանքում
7. ՀԱՅԱՍՏԱՆԻ 43 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՅՐԵՐ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍ ԿԿԱԶՄԵՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
4.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
6.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
7.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
8.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
9.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10.Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: