ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չինաստանի հայկական համայնքը կրթաթոշակ կտրամադրի չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար

06 հոկտեմբերի, 2015 | 11:47

CHINA AUA2015 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում Չինաստանի հայկական համայնքի (Չինահայ) նախագահ Հենրի Արսլանյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Դեր Կյուրեղյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, ըստ որի չինացի ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ` ՀԱՀ-ում սովորելու համար:

 2016թ.-ից Չինաստանի հայկական համայնքը կրթաթոշակ կտրամադրի այն չինացի ուսանողներին, ովքեր կցանկանան ուսումը շարունակել Հայաստանում: Կրթաթոշակը կներառի թռիչքի, առողջությունն ապահովագրելու և Հայաստանում ապրելու ծախսերը: ՀԱՀ-ն իր հերթին ևս կտրամադրի կրթաթոշակ, որը կծածկի ուսման վարձը: Չինահայի և ՀԱՀ-ի միացյալ ջանքերը կօգնեն չինացի ուսանողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՀԱՀ-ի նկատմամբ, այն հայտնի դարձնել, ինչպես նաև այս նախադեպը ևս մեկ խթան կարող է հանդիսանալ՝ Արևելյան Ասիայից ուսանողներ հրավիրելու գործում:

Հենրի Արսլանյանը նշեց. << Մենք հպարտությամբ ենք առաջարկում այս կրթաթոշակը մեր չինացի ընկերներին:Սա նաև շնորհակալական քայլ կլինի՝ ուղղված մեր չինացի ընկերներին, ովքեր դարեր շարունակ ընդունում են հայերին: Մենք հավատում ենք կրթության ուժին և հուսով ենք, որ այս կրթաթոշակը կքաջալերի տաղանդավոր չինացի ուսանողներին ուսումը շարունակել Հայաստանում: Չինաստանի հայկական համայնքի գաղափարական aua-smհիմնաքարերն են անկախությունը, թափանցիկությունը, կառավարումը: Մեր նպատակն է՝ դառնալ գերազանց հայկական կազմակերպություն, որը լավ օրինակ կհանդիսանա ապագա սերունդների համար։ Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք միևնույն գաղափարաները կիսող ՀԱՀ-ի հետ>>:

ՀԱՀ-ում ուսանում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հետազոտությունները կատարում են ՀԱՀ-ի բազմաթիվ գիտական կենտրոններում: Արդեն երկար տարիներ ՀԱՀ-ն առաջարկում է 8 մագիստրոսական ծրագիր, իսկ 2013թ.ից ՀԱՀ-ում կարելի է ստանալ նաև բակալավրի կոչում: Բակալավրիատը գործում է 2013թ.-ից, որի շնորհիվ 2012թ. ուս. տարվա հետ համեմատ՝ 2013թ.-ին արտասհմանից դիմորդների թիվը եռապատկվեց:

 

ՀԱՀ-ի ղեկավարներից Ռանդալլ Ռհոդեսը նշեց, որ ՀԱՀ-ը տեղակայված է նախկին ԽՍՀՄ-Իրան խաչմերուկում և կարող է հրապուրիչ դառնալ Չինաստանի և Արևելյան Ասիայի ուսանողների համար: Արտասահմանցի ուսանողները կարող են հետազոտել տարածաշրջանային զարգացումները, ապրել անվտանգ միջավայրում, սովորել ԱՄՆ-ի կողմից հավատարմագրված բուհում:

Հեռավոր Չինաստանի հայկական համայնքով և կայքը http://www.chinahay.com


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
3. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
4. Չինաստանի արտաքին քաղաքականության մասին քննարկում Երեւանում
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
7. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
8. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
9. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: