ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Չինական ճեպանկարներ». Հին բարեկամության և համագործակցության նոր զարգացումները

01 մարտի, 2017 | 12:32

chine book sergo eritsian

«Չինական ճեպանկարներ». այսպես է  խորագրել  բանասիրական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ «Կարծիք» ստեղծագործական խմբի հետ Չինաստանում կատարած  նկարահանումների նյութերով ստեղծած իր գիրքը: Այն հնագույն ժամանակներից երկու ժողովուրդների  մեջ ստեղծված  բարեկամությունը մեր օրերում նորովի զարգացնելու, նոր ծավալ ու որակներ հաղորդելու անհրաժեշտության մասին է:

Ներկայացվող գիրքը, ինչպես նաև նույնանուն «Չինական ճեպանկարներ»  երեք մասանոց տեաֆիլմը հեշտ չեն ստեղծվել:   Չինաստանի մայրաքաղաքից  հասել են պատմական Դատուն և Սիան քաղաքներ, նկարահանումները ավարտել Շանհայում: Ստեղծագործական խումբը  երրորդ անգամ էր լինում Չինաստանում, իսկ գրքի և տեսաֆիլմերի  սցենարի հեղինակը՝ 6-րդ: Սակայն, ինչպես նախորդ, այնպես էլ վերջին՝ տասնհինգօրյա այցելության ժամանակահատվածում շատ բան են տեսել, լսել և նկարահանել՝ հնարավոր չափով տեսաֆիլմը դիտողին և գիրքը ընթերցողին պատկերացում տալու չինական բազմադարյան հարուստ մշակույթի, աշխարհի ամենամեծաթիվ բնակչություն, այսօր նաև  հզոր տնտեսություն ունեցող երկրի մասին:

Գիրքը, ինչպես նշեցինք, նաև հայ և չինացի ժողովուրդների՝ 7-րդ դարի խորքերից եկող բարեկամության մասին է, որը շարունակվում է նաև այսօր:

Գաղտնիք չէ, որ հայ-չինական բարեկամությունը սկիզբ   է առել մեր  թվարկությունից առաջ, Արտաշեսյան  թագավորների  ժամանակներում, երբ  մետաքսի ճանապարհը  հայերին տարել-հասցրել է Չինաստան՝ Սիան քաղաք, որը մետաքսի  հայրենիքն է համարվում, իսկ  չինացի առևտրականներին բերել Դվին, Արտաշատ, Անի՝  համագործակցության ու բարեկամության կամուրջ ստեղծելով երկու ժողովուրդների միջև:

Բնական է, որ ժողովուրդների բարեկամությունը հաճախ սկսվում է անհատներից: Իսկ նրանք ժողովուրդների  լավագույն   ներկայացուցիչներն են, ովքեր  այլ ազգերի մարդկանց հետ շփվելով, իրենց առաքինությամբ, խոր գիտելիքներով  ու հայրենասիրությամբ օտարների մեջ համակրանք են արթնացնում սեփական  երկրի ու ժողովրդի  նկատմամբ:

Այս դեպքում  գրքի  հեղինակի մեջ Չինաստանի և  չին ժողովրդի նկատմամբ  հարգանք ու սեր արթնացնողը տարիներ առաջ  եղել է   Մ.Վ. Մոսկվայի  Լոմոնոսովի  անվան  պետական համալսարանի  ասպիրանտուրայում սովորող չինացի ընկերը՝ լրագրող  Սուն Գենը, ով ոչ միայն հայ, այլև մյուս  այլազգի ուսանող ընկերներին սիրով է պատմել չինական մեծ պատի, բազմաթիվ տաճարների ու բազմապիսի  թանգարանների, չինական   թեյի ու խոհանոցի հետաքրիքր  ու համեղ ճաշատեսակների  մասին: Եվ ոչ միայն  պատմել, այլև  այլև պատրաստել ու հյուրասիրել: Գու՞ցե և Սուն Գենի հետ  ունեցած ջերմ բարեկամությունը նաև խթան եղավ, որ Սերգո Երիցյանը տարիներ անց Չինաստան գնաց, հանդիպեց իր  ընկերոջը, ապա  ճամփորդեց մետաքսի հին ճանապարհով,  տեսաֆիլմեր նկարահանեց ու գիրք գրեց:

«Չինական ճեպանկարներում»  հետաքրքիր շատ դրվագներ կան Չինաստանի պատմության  փառահեղ էջերի մասին: Ընթերցողը վերստին առնչվում է, հիրավի, աշխարհի 8-րդ հրաշալիք համարվող, Յունեսկոյի համաշխարհային  ժառանգության ցուցակում  գրանցված  Չինական մեծ պատի  կառուցման հուզիչ պատմությանը, որը հիմնականում ստեղծվել է  մ.թ. ա 770-476 թվակններին՝  քոչվոր  ցեղերի հաճախակի  անսպասելի հարձակումների պաշտպանվելու համար:

Չինաստանը  ներկայումս հզոր տնտեսություն ունենալով, չափազանց ուշադիր է իր պատմության  ու անցյալի հարուստ ու  հետաքրքիր  էջերի նկատմամբ, ու  դա հատկապես դրսևորվում է երկրի տարածքում  ամենուր գործող  բազմատեսակ և բազմաբնույթ թանգարանների գոյությամբ:

Դրա տպավորիչ  օրինակներից մեկը՝  այսպես կոչված  «Կավածեփ զինվորիների»  թանգարանն է՝ նվիրված մ.թ.ա  200-ական թվականներին փոքր,  անջատ կայսրությունները  միավորած,  հզոր կայսրություն ստեղծած իրեն  բարձրագույն  կայսր հռչակած  Ցին-Շիխուանդին: 13 տարեկանում դառնալով կայսր՝  նա 38 տարի շարունակ կառուցել է  իր դամբարանը, որի վրա աշխատել է 790 հազարից ավելի մարդ:  Նա մտադիր է եղել  իր մահից հետո իր հետ թաղել է նաև իր 4000 երիտասարդ զինվորներին՝ այն  աշխարհում էլ իրեն  ծառայելու համար:

Սակայն փառասեր կայսրին համոզեցին, որ կենդանի  մարդկանց փոխարեն  իր հետ թաղվեն   կավածեփ զինվորներ, որոնք  արտաքինով պետք է  նման լինեին  իր իրական զինվորներին:  Ինչպես այս, այնպես էլ պատմության, գիտության և տեխնիկայի, Չինական արվեստի, մետաքսին, ճենապակուն և այլ  բնագավառներին նվիրած մյուս թանգարանները Պեկինում,  Շանհայում և այլուր,  ինչպես նշում է գրքի հեղինակը,  գտնվում են  հանրապետական  և տեղական  իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ դառնալով  երիտասարդ  սերնդի  հայրենասիրական դաստիրակաության օջախ և զբոսաշրջության համար գրավիչ ու  հետաքրքիր հնարավորություն:

Հայ-չինական բարեկամության հիանալի օրինակ  է նաև «Շանսի-Նաիրիտ» համատեղ ծրագրի իրագործումը: Կաուչուկի  արտադրության այս  գործարանում  չին մասնագետների հետ  այսօր էլ  աշխատում են հայ մասնագետները՝ Մավրիկ Փարսյանը, Սարգիս Հովհաննիսյանը, ուրիշներ՝ բարձր պահելով հայ քիմիագործների պատիվն ու արժանապատվությունը:

Հին ժամանակներից սկսած  առևտրական  կապերն ու մշակութային  շփումները մեր օրերում  կարող են նոր բովանդակություն ստանալ՝  կապված  նոր «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ծրագրի  հետ:

2015 թվականին  Հայաստանի Հնարապետության  նախագահ Սերժ Սարգսյանի պետական  այցը Չինաստան, նրա հանդիպումները Չինաստանի  ղեկավարների հետ, համատեղ  հայտարարությունները երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության մասին, նոր ուղիներ են բացում  տնտեսական,  մշակութային նոր զարգացումների  համար: Իսկ  դրա համար  հարկավոր են  նոր կապեր, մտահաղացումներ  ու  ծրագրեր: Այդ կապերի այսօրվա  իրագործողներն  են  նաև Չինաստանում ապրող  և ստեղծագործող հայերը, մասնավորապես կինոռեժիսոր Ռուբեն Գինին (Գասպարյանը), ով ֆիլմ է նկարահանել  մետաքսի ճանապարհի և հայ-չինական  հարաբերությունների  մասին: Ռուբեն Գինին, ում կինը չինուհի է  ապրելով Չինաստանում  ու ուսումնասիրելով հայ-չինական  կապերը, բազմաթիվ հետաքրիքր  փաստեր ու իրողություններ է  հայտնաբերել, որոնց մասին նա գիրք է գրել: Ռուբեն Գինիի նման մարդիկ պետք է նոր շունչ ու ոգի  հաղորդեն երկու  ժողովուրդներին հին կապերին և ներկա  սերունդների միջև նոր կամուրջներ ստեղծեն: Այդ բարեկամական կապերի զարգացման  շուրջ  գրքի հեղինակը հետաքրքիր  ու բովանդակալից հարցազրույցներ ունեցել ինչպես  վերոհիշյալ  Ռուբեն Գինիի, այնպես էլ Չինաստանում  Հայաստանի նախկին արտակարգ ու լիազոր  դեսպան  Արմեն Սարգսյանի, Հայաստանում Չինաստանի  արտակար և լիազոր դեսպան Թիան Էրլունի, Չինաստանի արտաքին գործերի նախարարության, Բարեփոխումների պետական կոմիտեի, Ազգային  հեռուստաեսության,   Հասարակական գիտությունների ակադեմիայի  և այլ կազմակերպությունների  ու գերաստեսչությունների տարբեր բարձրաստիճան  պաշտոնյաների և ներկայացուցիչների հետ: Նրանց բոլորի կարծիքով  հնագույն  ժողովուրդների  թե մշակութային, թե տնտեսական հարաբերությունները զարգացնելուն խոչընդոտող  ոչ մի արգելք չկա: Ընդհակառակը՝ ամուր հիմքեր կան, այն նորովի  և բազմակողմանի  զարգացնելու համար: Իսկ դրան պետք է նպաստեն բոլորը՝ և  ՛  պետական կառույցները, և  ՛  մշակութային գործիչները և ինչու չէ,  նաև նման տեսաֆիլմերը և գրքերը:

 

             Լիպարիտ Սարգսյան

                    բանաստեղծ

 

Հ. Գ  Ավելացնենք, որ «Չինական ճեպանկարներ» խորագիրը կրող տեսաֆիլմերը արդեն հեռարձակվել են Հանրային  հեռուստատեսությամբ, իսկ Հայաստանում  Չինաստանի դեսպանատան աջակցությամբ տպագրված  նույնանուն գրքերը նվիրվել են Հայաստանի բոլոր գրադարաններին: Լույս է տեսել նաև  «Կարծիք» ստեղծագործական խմբի կողմից տպագրության պատրաստած «Հին չինական առակներ» գիրքը: Դա էլ նվեր են ստացել Հայաստանի բոլոր գրադարանները, ինչպես նաև դպրոցական և  մանկական հիմնարկները:

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Մամուլի օր. հին ու նոր «Ազդարարներ»
4. Թումանյան` մեծ նվիրյալը
5. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
6. Հայ և չին գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես Պեկինում
7. Չինաստանի արտաքին քաղաքականության մասին քննարկում Երեւանում
8. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
9. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
10. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: