ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չինական ճեպանկարների գույներն ու երանգները

10 փետրվարի, 2017 | 11:50

chinakan ereko 2 2017

Հանրության տարբեր շերտերում հետաքրքրություն է առաջացրել լրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Չինական ճեպանկարներ» գիրքը, որը չինական նոր տարվա մուտքի ավարտի հետ կապված ներկայացվեց Երևանի Նոր-Նորքի թաղապետարանի դահլիճում՝ նախ և առաջ թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաների միջոցով։

Վաղօրոք առաջարկվել էր դպրոցի բարձր դասարանցիներին ընթերցել «Չինական ճեպանկարներ» գիրքը և արտահայտել իրենց վերաբերմունքը գրքում դուր եկած հատվածի օգնությամբ։ Եվ ամեն մեկն ընտրել է իր ասելիքը՝ ճանաչողականից սկսած մինչև խոհեր և մտորումներ։ Բոլորի խոսքերում ընդհանուր աղերսներ հնչեցին. Հայաստանի և Չինաստանի բարեկամությունը գալիս է հին ժամանակներից և պատվով քննությունն է բռնել հազարամյակների խաչմերուկներում։ Այդ բարեկամությունը զուգակցվել է տնտեսականով՝ մետաքսի ճանապարհը հայ առևտրականներին՝ իր ապրանքներով տարել է մինչև Չինաստանի խորքերը, այնտեղից էլ չին առևտրականին բերել, հասցրել Անի, Արտաշատ։

Աշակերտների՝ նման հետաքրքիր խոհ-մտորումները շարունակելով, գրող, մանկագիր Լիպարիտ Սարգսյանը երկրորդում է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է միմյանց լավ ճանաչեն, քանի որ այդ երևույթը կյանքի տարբեր ոլորտներում միշտ բերում է փոխադարձ կապեր և համագործակցություն՝ ։

Ըստ Լիպարիտ Սարգսյանի, հեղինակին՝ Սերգո Երիցյանին, ամեն մի ճեպանկարում հաջողվել է գտնել բարեկամ երկիրը ներկայացնող հետաքրքիր պատմություններ, դետալներ, խորհրդանիշներ։ Սերգո Երիցյանը հիշում է իր ուսանողական տարիները Մոսկվայում, որի ժամանակ ծանոթանացել է չինացի լրագրող Սուն Գենի հետ։ Նա էլ գրքի հեղինակի առջև բացել է չինական կյանքի բազմազանությունը, որն էլ դարձել է հեղինակի հետաքրքրությունների կիզակետը, ինչը և փորձել է ներկայացնել գրքում»,- իր ելույթը եզրափակում է Լիպարիտ Սարգսյանը։

«Չինական ճեպանկարներ» գրքի հեղինակը՝ Սերգո Երիցյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին ասաց, որ հայ մարդու համար միշտ էլ Չինաստանը հետաքրքիր ու առեղծվածային է եղել, քանի որ մեր հայրենակիցները միշտ ձգտել են դեպի արևելք, քանի որ այնտեղ մեծ հարգանքի և պատիվների են արժանացել, կարողացել արդյունավետ առևտրային գործունեություն ծավալել։ Հայ վաճառականների հանդերձանքը բավական էր, որ բոլոր սահմանները բացվեին նրանց առջև։

chinakan ereko 2017«Չինաստանը գրավիչ երկիր է, ուր կարելի է շատ բան տեսնել ու հասկանալ,- ասում է հեղինակը՝ Սերգո Երիցյանը,- ճիշտ է գրքում ավարտել ենք մեր բազմաթիվ պատմությունները, բայց դրանք, մեր համոզմամբ, անպայման իրենց շարունակությունը կունենան։ Հուսով եմ, որ նոր այցելություններ ու նոր ճեպանկարներ կլինեն՝ նոր գույներով ու երանգներով»։

 

Կարինե Տիտանյան

Լուսանկարները՝ Մերի Աղաջանյանի


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
3. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
4. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
5. Չինական դասական պոեզիայի հարստությունը
6. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
7. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
8. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
9. Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար
10. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: