ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել

11 սեպտեմբերի, 2018 | 17:57

Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և Բիզնես Արմենիա հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։

Բացմանը ելույթով հանդես եկան ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան ափի Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարգսյանը, նկարչուհի Ջեքի Քազարյանը, Չիկագոյի քաղաքային պուրակների տեսչության աշխատակից Րաֆֆի Սարաֆյանը։

Իր ելույթում Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը շեշտեց, որ ՀՀ ներկայացուցչությունն աշխատանք է տանում նաև տուրիզմի,  գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ասպարեզում երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։ Պարույր Սարգսյանի բնորոշմամբ հայկական այգին կնպաստի Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը։

Խորհրդանշական է, որ նույն պուրակում է գտնվում նաև Արգո Թի թեյարանը, որը հիմնադրվել է ամերիկահայ գործարարի կողմից։

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Բիլզերյան եղբայրները ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում
2. Հայտնի ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի
3. Հայաստանի նախագահը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հայկական հաստատություններում
4. Ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը Երեւանում
5. Ամերիկահայ Արուեստագէտները՝ Սիրիահայերի Համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: