ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեռնոգորիա. Հայաստանցիները կարող են առանց մուտքի արտոնագրերի մեկնել մայիսին եւ հունիսին

24 փետրվարի, 2017 | 08:57

Դեսպան Համլետ Գասպարյանի հանդիպումները Չեռնոգորիայում

????????????????????????????????????

Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը՝ Բուխարեստ) փետրվարի 21-ից 22-ը գտնվում էր Չեռնոգորիայում, որտեղ հանդիպումներ ունեցավ Արտաքին գործերի և Մշակույթի նախարարություններում, ինչպես նաև մայրաքաղաք Պոդգորիցայի քաղաքապետարանում:

ԱԳ նախարար Սրջան Դարմանովիչի և եվրոպական հարցերով նախարար Անդրիյա Պեյովիչի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների խթանման խնդիրներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց երկկողմ իրավապայմանագրային հիմքի ստեղծմանը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս անցյալ տարվա սկզբին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Չեռնոգորիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Դեսպան Գասպարյանը նախարարներ Դարմանովիչին եւ Պեյովիչին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԵՄ-ի հետ համագործակցության և Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը:

Նախարարներն իրենց հերթին ներկայացրեցին Չեռնոգորիայի արտաքին քաղաքականության երկու կարևորագույն ուղղությունները` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը և դրա հեռանկարները:

Զրուցակիցներն անդրադարձան եվրոպական և միջազգային կառույցներում համագործակցության հարցերին:

Երկկողմ կապերի զարգացման համատեքստում կարևորվեց ապակենտրոնացված համագործակցության խթանումը և զբոսաշրջության ու մշակույթի բնագավառներում արդեն իսկ իրականացվող որոշ ծրագրերի խրախուսումը:

Այս առումով երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ քաղաքացիների համար մայիս և հունիս ամիսների ընթացքում մուտքի արտոնագրերի վերացման, ինչպես նաև մայրաքաղաքներ Երևանի եւ Պոդգորիցայի միջև 1974 թվականից հաստատված եղբայրական կապերի առնչությամբ:

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկվեցին նաև ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Իվան Լեկովիչի հետ:
Պոդգորիցայի քաղաքապետի տեղակալ Բորիս Մուգոշայի հետ հանդիպմանը դեսպան Գասպարյանն անդրադարձավ Երևանի և Պոդգորիցայի միջև համագործակցության ավելի ընդլայնաման հարցերին՝ կարևորելով քաղաքապետարանների միջև արդեն առկա համագործակցությունը:

Chernogoria Hamlet2017petrvarՄշակույթի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ստեղծման և տարբեր ծարգրերի գործարկման շուրջ դեսպան Գասպարյանը պատմական Ցետինյե քաղաքում քննարկում ունեցավ Չեռնոգորիայի մշակույթի նախարարության մշակութային և գեղարվեստական տնօրինության գլխավոր տնօրեն Դրագիցա Միլիչի հետ:

Պոդգորիցայի քաղաքապետարանում և մշակույթի նախարարությունում հանդիպումներին ներկա էին նաև Չեռնոգորիայի նորաստեղծ հայ համայնքի ղեկավարները։


Առնչվող նյութեր
1. Չեռնոգորիա.հիշատակի արարողություններ Գրբալում եւ Պրևլակա կղզում
2. Դեսպան Գասպարյանի հանդիպումը Ռումինիայի վարչապետի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: