ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ. Գարո Փայլանը դիմում է Սահմանադրական դատարան` զրկվելով մեջլիսի 3 նիստի մասնակցելու իրավունքից-տեսանյութ

15 հունվարի, 2017 | 00:06

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: 

 garo palian 2Փայլանը ասել է, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը:

Ներկայացնելով մեջլիսում կատարվածը` Փայլանը պատմել է. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանության մասին, օրակարգ եմ  բերել ցեղասպանության և առերեսման հարցը` այդ թվում և մեջլիսի ամբիոնից: Սահմանադրական փոփոխությունների հարցով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կոալիցիայի մեջ է մտել ազգայնականների հետ: Նրանք այժմ գաղափարախոսական առումով հակված են ազգայնականությանը: Երեկ երեկոյան ես ասացի, որ պետք է առերեսվել ցեղասպանությանը, որպեսզի մեր օրերում նույն սխալը չկրկնենք»: Հայ պատգամավորը հայտնեց, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ճնշման տակ իշխող կուսակցությունը հայտարարեց իրեն մեջլիսի 3 նիստերից հեռացնելու պատիժ սահմանելու մասին: «ԱԶԿ-ն նման պատիժ սահմանեց` չնայած, որ դա գոյություն չունի մեջլիսի կանոնակարգում: Պատժվեցի անօրինական ձևով»,- նշել է Փայլանը:

Նա փաստեց, որ երկրում տիրող ազգայնական մթնոլորտում ավելի են սահմանափակվել ազատությունները, և եթե մինչև վերջերս Հայոց ցեղասպանություն ասելը տաբու չէր, ապա այժմ իրավիճակը փոխվել է: «Նոր իրողության պայմաններում «ցեղասպանություն» եզրույթն արտաբերելը կրկին ընկալվում է որպես հանցանք: Եթե նորից ասեմ այդ բառը, գուցե նույն պատիժը տան, սակայն ես չեմ դադարելու ասել այն, ինչին հավատում եմ: Դիմել եմ իրավական միջոցների: Այս պահին նախապատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումս: Պատրաստվում եմ դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կարծում եմ կհաջողեմ»,- ասել է Փայլանը:

Սպառնալիքներ ստանալու վերաբերյալ հարցին ի պատասխան` պատգամավորը նշեց, որ բնականաբար դրանք կան, իսկ վերջին շրջանում անգամ ավելացել են, սակայն իր կողքին կա սատարողների մեծ բանակ: «Բացասական արձագանքներ, բնականաբար, կան, քանի որ ազգայնական մթնոլորտում ենք ապրում: Սակայն աջակիցներ ևս ունեմ, և ես շարունակում եմ իմ պայքարը»,- ասել է նա:

Արաքս Կասյան

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
10. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: