ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխ ցեղասպանագետը փակում է թուրքերի բերանը

02 մայիսի, 2017 | 11:47

Չեխ ցեղասպանագետ Շիմոն Կրբեցի  ,,Ցեղասպանության ժխտման վերքը,,  հոդվածը լույս է տեսել է չեխական ազդեցիկ ՄՖ Դնես օրաթերթում, ըստ էության հանդիսանալով պատասխանը օրերս թուրքական կողմից հնչեցրած մեղադրանքների, թե Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հայկական քարոզչության արդյունք է։ 

Չեխ գիտնականը իր հոդվածում նշում է, որ դեռեւս նախորդ շաբաթ ,,Նյու Յորք թայմս,, թերթում  թուրք պատմաբան Թաներ Աքչամը հրապարակել է Երուսաղեմի արխիվում հայտնաբերված մի փաստաթուղթ, որը 1915 թվականի հուլիս 4-ին թվագրված մի հեռագիր է, որում  Օսմանյան կայսրության բարձրաստիճան ղեկավար Բեհաեդին Շակիրը հրահանգում է հարավային Անատոլիա տեղափոխած  բոլոր հայերին ոչնչացնել։ Առաջին  Համաշխարհային պատերազմից հետո Շակիրը դատապարտվել է 1.5 միլիոն հայերի ոնչացման համար եւ դատարանում այս հեռագիրը ծառայել է իբրեւ վկայություն։ 1922 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծման հետ այս դատավարությունը դադարացվել է։

Ընդ որում այս ամենը հրատարակել է ազգությամբ թուրք գիտնականը, ով դասախոսում է ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի համալսարանում։

Շիմոն Կրբեցը գրում է, որ մինչ այժմ Հայոց ցեղասպանության հերքման հարցում թուրքերը ասում  էին, որ հայերի ոչնչացման որեւէ ծրագիր չի եղել։ Հոդվածագիրը նշում է, որ աշխարհի շատ արխիվներում դեռեւս կլինեն նման վկայություններ։

Աքչամը նաեւ մի հարցազրույցում նշել է, որ այս հեռագրի հրապարակումից հետո շատ դժվար կլինի թուրքական կողմին նախկինի պես Առաջին Համաշխարահային պատերազմի իրադարձությունները ներկայացնել իր ուզած ձեւով։

Իսկ Թուրքիայից Հայոց ցեղասպանության հերքման հարցում դիրքորոշման որեւէ փոփոխություն դժվար է ակնկալել, նկատի ունենալով երկրի նախագահի վարած քաղաքականությունը։

Հեղինակը անդրադառնում է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ապրիլի 25-ի բանաձեւի ընդունմանը։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: