ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հունվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՉԵԽ ՍՈՒՊԵՐԲՐԱՆԴՍ 2017 մրցանակը՝ ,,Մարլենկա,, հայտնի ընկերությանը

13 սեպտեմբերի, 2017 | 22:50

Չեխիայի 75 առաջատար ընկերությունների շարքում այսօր՝ սեպտեմբերի 13-ի  երեկոյան Պրահայի Վինոհրադի ժողովրդական տան սյունազարդ դահլիճում Չեխիայի Սուպերբրանդս 2017 մրցանակը հանձնվեց նաեւ ,,Մարլենկա Ինթերնեշնըլ,, ընկերությանը։  Բյուրեղապակյա մրցանակը եւ այս առիթով հրատարակված շքեղ պատկերագիրքը  ստացավ ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։ Հատուկ նշվեց, որ նա Հայաստանից է եկել եւ հասատվել Ֆրիդեկ Միստեկ քաղաքում, զրոյից կառուցել Չեխիայի ամենաժամանակակից գործարաններից մեկը։ 

Հիշեցնենք, որ այս տարի արդեն ,,Մարլենկա,, ապրանքանիշն արժանացել էր Superbrands 2017 մրցանակին եւ ընկերության արտադրանքի վրա տպագրվում է նաեւ այդ տարբերանշանը։ ,,Մարլենկա,,-ին տրվել էին նաեւ Տարվա Լավագույն մենեջեր եւ Գերազանց մենեջեր մրցանակները։

Արդեն 5 տարի շարունակ տրվող Superbrands  միջազգային մրցանակին արժանանում են այն չեխական ընկերություններն ու անհատները, որոնք մեծ նվաճում են արձանագրել իրենց գործունեության ոլորտում։ Դրանց թվում են հայտնի հաստոցաշինական, նոր տեխնոլոգիաների ընկերությունները, ԲԵՆՈ դեղատների ցանցն ու Թ Մոբիլ հեռախոսային ընկերությունը,  ,,Պրիմա,, հեռուստաընկերությունն ու ,,Լիդովե Նովինի,, օրաթերթը եւ մոտ 70 տարաբնույթ  հայտնի ընկերություններ։ Այս մրցանակին է արժանացել նույնիսկ մեկ թատրոն՝ Ժիժկովի Յան Ցիմերմանի թատրոնը, որն ամեն տարի 270 ներկայացում ունի եւ մոտ 60 հազար հանդիսատես։

Իսկ Տարվա Սուպերսոն մրցանակին է արժանացել հայտնի երգիչ Կարել Գոտտը, ով չէր կարողացել գալ մրցանակի հանձնման արարողությանը, բայց տեսագրված ուղերձ էր ուղարկել եւ շնորհակալություն հայտնել, որ առաջին անգամ իր աշխատանքը գնահատվել է իբրեւ ձեռներեցություն։ Երեկոյի ընթացքում  անցկացվեց պարահանդեսային պարերի մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Օլգա Շիպկովա եւ Մարեկ Դեդոր զույգը։

Վերջում հիշեցնենք, որ Մարլենկա ընկերության արտադրանքը տարածվում է աշխարհի 40 երկրներում, միայն 2009-2017 թթ. ընթացքում կատարվել է մոտ 1 միլիարդ կրոնի ներդրում։ Այժմ ավարտին է մոտենում ընկերության մեծ պահեստի կառուցումը, որը հնարավորություն կտա լայնացնել արտադրանքի ծավալներն ու տեսականին։

Շնորհավորում ենք մեր հայրենակից Գւորգ Ավետիսյանին,ում ընկերությունն իրոք դարձել է հայ-չեխական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշ։ Զուր չէ, որ օրերս ընկերություն այցելած Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը նույնպես կարեւորել է ,,Մարելնկա,, ընկերության դերը ոչ միայն հայ-չեխական հարաբերություններում, այլեւ արտերկրում Չեխիայի հեղինակության բարձրացման հարցում։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հ.Ա. ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
2. Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
3. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում. մանուկների օրհնություն եւ Ջրօրհնեքի կարգ
4. Ամանորի հանդես Պրահայում
5. ,,Մառլենկայի,, թագավորական տորթը եւ ,,Ժողովրդական որակ 2017,, տարվա մրցանակը
6. Պրահայի դիվանագիտական տոնավաճառ-փառատոնում ներկայացավ նաեւ Հայաստանը
7. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
8. Քրիստոնեական Արեւելքին նվիրված ցուցահանդես Պրահայում
9. Հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ներկայացվեց Պրահայի Դոմինիկյան եկեղեցու սրահում
10. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կստանա 1.74 մլն եվրո նոր ծրագրերի համար
2.Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
3.Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
4.Եզդիական կազմակերպությունները երախտագիտություն են հայտնել հայ ժողովրդին
5.Դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Ռումինիայի նախագահին
6.Արմեն Սարգսյան. ,,Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»
7.ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄԱՌՆԱՅԻՆ ԽՏԱՑԵԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՔ Օգոստոս 2018
8.Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
9.Հայաստանը ստորագրեց կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
10.Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին կազմակերպված հանդիսություն Ժնևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: