ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխ պրոֆեսորներ Պետր Ցետկովսկին եւ Անտոնին Վիտեկը կաջակցեն Արյունաբանական կենտրոնի ստեղծմանը Հայաստանում

Տարեկան 100 հոգի ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի
17 հունիսի, 2014 | 21:38

czech doktors in ArmeniaԻնչպես հայտնում է NEWS.am Medicine-ը, Երեւանի Արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք է բացվելու: Այս բաժանմունքն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման բաղադրիչի ղեկավար Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ կենտրոնի կառուցման ավարտը նախատեսված է 2016 թվականին, բայց, նրա խոսքով, Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ կենտրոնը պատրաստ կլինի ավելի շուտ, որպեսզի ոսկրածուծի փոխներարկման կարիք ունեցող մարդիկ կարողանան հնարավորինս շուտ իրենց անհրաժեշտ բուժումը ստանալ:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ շատ հիվանդություններ կան, որոնց ժամանակ ոսկրածուծի փոխպատվաստում է անհրաժեշտ: Մասնավորապես, լեյկեմիայի, թալասսեմիաների, ապլաստիկ անեմիաների եւ մի շարք այլ հիվանդությունների ժամանակ որոշ դեպքերում ցուցված է ոսկրածուծի փոխպատվաստում: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տարեկան մոտ 100 հիվանդ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի: Մինչեւ այժմ մեր երկրում նման վիրահատություններ իրականացնելու հնարավորություն չկար, սակայն նոր կենտրոնն այդ հնարավորությունը վերջապես կստեղծի:

Կենտրոնի կառուցման եւ բացման աշխատանքներին ընդառաջ այսօր, հունիսի 16-ին, Արյունաբանական կենտրոն են այցելել Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Պետր Ցետկովսկին եւ նույն ինստիտուտի փոխպատվաստման բաժանմունքի ղեկաված դոկտոր Անտոնին Վիտեկը՝ կենտրոնի հետ կապված հարցերն ու խնդիրները հայ մասնագետների հետ քննարկելու համար:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիա պաշտոնական այցի ժամանակ Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի եւ Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, Արյունաբանական կենտրոնի մասնագետների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսոր Պետր Ցետկովսկին ասաց, որ նրանք իրենց կողմից կանեն ամեն ինչ՝ ոսկրածուծի փոխներարկման կենտրոնի բացմանն օգնելու համար: Նրա խոսքով՝ Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտը կաջակցի հայ մասնագետների՝ բժիշկների, բուժքույրերի եւ լաբորատորիայի աշխատակիցների վերապատրաստման հարցում:

«Շատ կարեւոր է ոչ միայն գիտենալ, թե ինչպես կատարել փոխներարկումը, այլեւ կարողանալ վերահսկել պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո՝ խնդիրներից եւ բարդություններից խուսափելու համար», – ասաց Պրահայի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտի տնօրենը:

Իր հերթին Դավիթ Մելիք-Նուբարյանը Չեխիայից ժամանած մասնագետներին ներկայացրեց նոր կենտրոնի նախագիծը, պատմեց դրա ներքին կառուցվածքի, լաբորատորիայի, հիվանդասենյակների եւ աշխատանքների կազմակերպման մասին:

Թե Չեխիայի մասնագետներին, թե ոսկրածուծի փոխներարկման կարիք ունեցող մարդկանց եւս մեկ հարց էր հետաքրքրում. ո՞վ եւ ինչպե՞ս է վճարելու այդ վիրահատությունների համար, չէ՞ որ նման վիրահատությունները, որպես կանոն, բավական թանկարժեք են:

Ինչպես նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը, վճարման հարցը դեռ քննարկման փուլում է գտնվում, բայց հնարավոր է, որ գործածվի նույն մոդելը, որը կիրառվում է երիկամի փոխպատվաստման ոլորտում, այսինքն, գումարի որոշ մասը վճարվի պետական բյուջեից, որոշ մասը՝ հատուկ հիմնադրամից, իսկ մնացածը վճարի հիվանդը: Հնարավոր է նաեւ, որ ոսկրածուծի տրանսպլանտացիայի վճարումն իր վրա վերցնի բժշկական ապահովագրությունը, որը շատ հնարավոր է, որ ներդրվի երկրում մինչեւ այս կենտրոնի բացումը:

NEWS.am Medicine

 


Առնչվող նյութեր
1. Վախճանվել է չեխ լեգենդար դերասան եւ ծաղրածու, Լեոնիդ Ենգիբարյանի ընկեր Բորիս Հիբները
2. Մանկական խմբակային ցուցահանդեսի բացում՝ նվիրված չեխ գեղանկարիչ Իրժի Նոսեկին
3. Չեխ հայագետ Մոտալովային նվիրված երեկո՝ Երեւանի Լյուդմիլա Մոտալովայի անվան գրադարանում
4. Հայաստանի ձեռքի գնդակի հավաքականը առաջիկա երկու տարիներին կմարզեն չեխ մարզիչները
5. Լիբոր Ռոուչեկ . ,,Հայաստանը փոքր պետություն է զբոսաշրջության մեծ ներուժով,,
6. Չեխ պատգամավորները Հայաստանի խորհրդարանում
7. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է չեխ արվեստագետներիˋ «Լիբենսկի Բրիխտովա. լույս տարածության միջով» ցուցադրությունը
8. Չեխ դիզայներ Ալիս Աբրահամի ֆեշն-շոուն Երեւանում
9. Լալա Մնացականյանի չապեկյան ներկայացումը խորապես հուզեց չեխ հանդիսատեսին
10. Եվրոպայի ամենախնայող ազգերից մեկը չեխերն են

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: