ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխ պատգամավոր Շտետինան կանխորոշել է Ռուսաստանի փլուզումը

21 ապրիլի, 2016 | 10:55
Jaromir Stetina

Jaromir Stetina

Պրահա.- ՕՐԵՐ- Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան, ով օրերս է նշել իր 73ամյակը, չեխական Մլադա Ֆրոնտա Դնես օրաթերթի այսօրվա  Magazine-TV հավելվածում տպագրված հարցազրույցում ասել է, որ վաղ թե ուշ Ռուսաստանը կփլուզվի։

Իր դիրքորոշումը նա հիմնավորել է այն փաստով, որ Ռուսաստանի գրեթե բոլոր սուբյեկտները անջատողական տրամադրություններ ունեն։ Պատգամավորի կարծիքով Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է տանում Եվրոպայի դեմ, հետեւաբար նաեւ Չեխիայի դեմ, իսկ ՉՀ նախագահ Զեմանը Կրեմլի միջազգային քաղաքականությանը աջակցում է։ Նրա կարծիքով, ինքը երբեք չի աջակցի  նախագահի կոմունիստ թեկնածուի։ Պատգամավորին մտահոգում է Ռուսաստանի ներկա վիճակը, քանի որ այն առաջիկա տասնամյակների  ընթացքում կփլուզվի, ինչը կարող է շատ վտանգավոր ընթացք ստանալ, եւ օգնության կարիք կլինի, որ այն չվերածվի մեծ այրունահեղության։

Հարցազրույցը վարող Շիմոն Պանեկը, ով գլխավորում է չեխական ամենամեծ ՚Մարդը կարիքի մեջ՚ հումանիտար կազմակերպությունը, հակազդել է, ասելով,  որ ինքը վերջերս ողջ Ռուսաստանով անցել է՝ հարավից մինչեւ հյուսիս, սակայն անջատողական տրամադրություններ չի նկատել։ Պատգամավոր Շտետինան պնդել է, որ ինքը համոզված է, որ Ռուսաստանի փլուզման ժամանակը կգա։

Հիշեցնենք, որ Յարոմիր Շտետինան վերջերս էր հայամետ ելույթ ունեցել Եվրոպական խորհրդարանում, իսկ այնուհետեւ այցելել էր Արցախ եւ Հայաստան։

Մասնավորապես,՚ Երկիր Մեդիա՚ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ բավական է մի երկիր ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա  դոմինոյի էֆեկետ կունենա, կսկսեն ճանաչել նաեւ այլ պետություններ։

ՕՐԵՐ

stetina dnes magazine 2016 april


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
6. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
10. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: