ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխ պատգամավորները աջակցում են Հայերի ցեղասպանությունը ճանաչելու նախագահ Զեմանի կոչին

Շվարցենբերը աջակցում է Զեմանին, իսկ Լուզարը առաջարկում է ցուցահանդես բացել նախագահական նստավայրում
07 հունիսի, 2016 | 11:36

Milos Zeman and Karel Schwarzenberg

Չեխական ՚՚Պառլամենտսկի լիստի՚՚ թերթի թղթակիցը հարց է ուղղել  չեխ քաղաքական գործիչներին, պարզելու, թե ինչպես են վերաբերում  նախագահ Զեմանի՝ ՚՚Չեխիան պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը՚՚ առաջարկին։  Պատգամավորների մեծամասնությունը աջակցել  է  երկրի նախագահին։

Սոցիալ -դեմոկրատների առաջնորդ եւ վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան եւ նույն կուսակցության փոխնախագահ, արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը  չեն պատասխանել այս հարցին։  Չի արձագանքել նաեւ փոխվարչապետ եւ ԱՆՈ կուսակցության նախագահ Անդրեյ Բաբիշը։

Úsvit ժողովրդական դաշինքի նախագահ Միրոսլավ Լիդինսկին ասել է. ՚՚1.5 միլիոն հայերի կոտորածները միանշանակ ցեղասպանություն է։ Այն ժխտելը նույնն է, ինչ՝ Հոլոքոստի ժխտումը։ Այն երկրները, որոնք չեն ճանաչում, շողոքորթում են Թուրքիային, եւ մենք Չեխիայում այս հարցի հետ կապված պետք է վերջ դնենք։ Աջակցում ենք նախագահ Զեմանին, որպեզի վերջապես նաեւ Չեխիայի Հանրապետությունը ճանաչի Հայերի ցեղասպանությունը։ Ամենամոտ հնարավորության դեպքում պետք է այն դնենք խորհրդարանի քվեարկության՚՚։

 

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ, KDU-ČSL քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի փմխնախագահ Յան Բարտոշեկն ասել է, որ թեեւ ինքը կողմնակից չէ պատմական իրողությունները բերել եւ քննարկել, բայց տվյալ կոնկրետ դեպքի պարագայում, հաշվի առնելով  հատկապես Թուրքիայի միջազգային նկրտումները, համաձայն է այդ տեսակետի հետ։

ԹՈՓ 09 կուսակցության նախագահ եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ , նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը(TOP 09) նույնպես ՚՚այո՚՚ է ասել եւ նշել, որ կողմ  է Զեմանի առաջարկին։ (Ի դեպ, հիշեցնենք, որ 2015 թվականին այս կոմիտեն Շվարցենբերգի ղեկավարությամբ ընդունեց Չեխիայի պատմության մեջ առաջին բանաձեւը՝ դատապարտելով եւ ընդունելով Հայերի ցեղասպանությունը(խմբ.-ՕՐԵՐ)։

Կոմունիստական կուսակցության փոխնախագահ եւ պատգամավոր Յիրժի Դոլեյշը(KSČM) նշել է, որ Զեմանի հետ կարելի է որոշ հարցերում համաձայնել, որոշներում՝ ոչ, բայց այս հարցում պետք է հետեւել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Հայերն իսկապես ենթարկվել են ցեղասպանության եւ այն շրջանցելն իմաստ չունի։

Úsvit պատգամավորական խմբի նախագահ Մարեկ Չեռնոխը ասել է, որ լիովին համամիտ է նախագահի հետ։ Մինչ օրս Հայերի ցեղասպանությունը ընդունել է 22 երկիր, այդ թվում Սլովակիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Հետեւաբար այս հարցում մեր տեսակետը պետք է հստակ լինի։ Ես Հայաստանում եղել եմ, այցելել եմ ցեղասպանության թանգարան, եւ հստակ արտահայտվել եմ  Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Խոսքը մարդկային պատմության ողբերգական եւ արյունալի  էջերի մասին է, որը պետք է դիմակայենք։

ԹՈՓ 09–ից Հելենա Լանգշադլովան(TOP 09)  կարծում է, որ թուրքերն, իրոք, ցեղասպանության են ենթարկել հայերին, սակայն այդ թեման չպետք է դառնա խորհրդարանակնների քննարկման թեմա։

Սոցիալ -դեմոկրատների պատգամավորական ակումբի փոխնախագահ Անտոնի Շեդան(ČSSD) ասել է, որ որքանով  տեղյակ է պատմությանը, համաձայն է այդ տեսակետի հետ, որ պետք է դատապարտել Թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը։ Այդ իրադարձությունները եղել են 1915-18 թվականներին եւ որեւէ կապ չունեն ներկա փախստականների ճգնաժամի հետ։ Միայն թե վախենամ, բանաձեւի ընդունումը  չօգտագործվի քաղաքական նպատակներով։

ՕԴՍ դեմոկրատական կուսակցությունից ընրված Եվրախորհրդարանի պատգամավոր Յան Զահրադիլը(ODS) միակն է, որ տարիներ շարունակ բացահայտ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, չեխական մամուլում հանդես է եկել հակահայկական եւ ցեղասպանության ժխտման հոդվածներով(Խմբ-ՕՐԵՐ)։

Զահրադիլը թերթի թղթակցին  ասել է, որ Հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւին չի աջակցում։ Նա համարում է , որ պատմական թեմաներով վերագնահատումներն ու բարոյախոսությունները պետք չեն , հատկապես նկատի ունենալով գերմանացի սուդետների խնդիրը, որը Զեմանը չի ըմբռնում։ …Եթե ճանաչենք, մենք կկտրենք մեր ճյուղը։

Հայերի ցեղասպանությունը իբրեւ պատմական փաստ են ճանաչել նաեւ պատգամավորներ կոմունիստկան կուսակցությունից Յոզեֆ Սկալան, Յիրժի Վալենտան, Վոյտեխ Ադամը( KSČM), ԱՆՈ կուսակցությունից Պավել Շրամեկը եւ Կարել Ռայսը (ANO), սոցիալ դեմոկրատներ Ստանիսլավ Հումլը եւ Վլաստա Բոհդալովան( ČSSD), ինչպես նաեւ սենատորներ Յարոսլավ Դոուբրավան, Յիրժի Չունեկը (KDU-ČSL), ՕԴՍ-ից սենատոր Յարոսլավ Զեմանը։ Իսկ Եվրախորհրդանի պատգամավոր քրիստոնյա-դեմոկրատ Տոմաշ Զդեխովսկին(KDU-ČSL),  ասել է, որ դա հոյակապ տեսակետ է։

Կոմունիստական կուսակցությունից Լեո Լուզարը( KSČM), որ արտաքին հարաբերությունների կոմիտեում անցյալ  տարի արդեն կողմ է քվեարկել այս բանաձեւին, կոչ է անում, որպեսզի նախագահ Զեմանը Պրաժսկի հրադ նախագահական նստավայրում Հայերի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես բացի։

ANO կուսակցությունից Յիրժի Զլատուշկան ընդունելով Հայերի ցեղասպանությունը, միաժամանակ հայտնել է, որ չպետք է թույլ տալ, որ այդ թեման դարձնեն քաղաքական շահարկման առարկա։ Եվ եթե այդ ճանաչման բանաձեը ներառվի խորհրդարանում, ապա 20-րդ դարի  հայ քրիստոնյաների ցեղասպանությունից զատ այնտեղ պետք է ներառել  նաեւ այլ ցեղասպանությունները՝ մինչեւ Սրեբրենիցայի բոսնիական մահմեդակնների ցեղասպանությունը։

Ի վերջո, սոցիալ-դեմոկրատ Պավել Պլոցը(ČSSD) համաձայնել  է նախագահի տեսակետին, եւ նշել, որ իր կարծիքով, կառավարությունը նման առաջարկով կգա խորհրդարան։

Թերթը նաեւ տալիս է Հայոց ցեղասպանության մասին հակիրճ տեղեկանք եւ նշում, որ նախագահ Զեմանը քննադատելով Թուրքիային, նշել էր նաեւ, որ  Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ եւ էժան գնով նավթ վերցնում Իսլամական պետությունից։

 

ՕՐԵՐ

orer.eu


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
10. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: