ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխ դիվանագետ.Եվրամիությունը չի կարող դիմակ դնել եւ ցույց տալ, թե ոչինչ չի պատահել

28 հոկտեմբերի, 2013 | 11:52

Petr_MaresԵՐԵՎԱՆ- Արեւելյան գործընկերության գծով Չեխիայի արտգործնախարարության հատուկ բանագնաց Պետր Մարեշը հոկտեմբերի կեսերին Երեւանում կայացած «Արեւելյան գործընկերության,, չորս տարիները՝ արդյունքներ եւ մարտահրավերներ,, համաժողովի ընթացքում հայտարարել է, որ ,,Եվրամիությունը չի կարող դիմակ դնել եւ ցույց տալ, թե ոչինչ չի պատահել։ Միեւնույն ժամանակ, մենք չենք ուզում հրաժարվել այն ձեռքբերումներից, որ հասել ենք Հայաստանի հետ համագործակցությամբ,,։ Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն։

,,Երեւանի որոշումը միանալ Մաքսային միությանը գտնվում է Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների կենտրոնում, եւ այժմ ապագա համագործակցության ձեւաչափի շուրջ բանակցություններ են ընթանում։ ,,Հայաստանը կարեւոր քայլ է կատարել, բայց ներկա պահին գնդակը մեր կեսում է , եւ մենք չգիտենք, թե ինչպես գործել ,,- ասել է չեխ դիվանագետը։

Նա ավելացրել է , որ նաեւ, որ ԵՄ- ն չի ուզում Հայաստանին որպես գործընկեր կորցնել, բայց Երեւանը պետք է հասկանա, որ դա կլինի բոլորովին այլ ձեւաչափով համագործակցություն։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ին չի բավարարում այնպիսի գործընկերությունը, որն ունի զրոյական արդյունք։

Իր հերթին, Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ասել է, որ նաեւ անհնար է ժխտել այն դրական արդյունքը, որ ձեռք է բերվել Հայաստանի հետ բանակցային գործընթացում։ Ավելին, նա ողջունում է եվրոպական արժեքներին հասնելու Հայաստանի ձգտումը:

Լուսանկարում՝ Պետր Մարեշ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մարգե Մարդիսալու-Քահար. Կարեւոր է, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունները լինեն հնարավորինս խորը
2. Ո՞րն է Հայաստանի իրական դեմքը
3. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին
4. Մայիսի վերջին ՀՀ-ն կստորագրի Միասնական տնտեսական տարածքին միանալու փաստաթուղթը
5. Չեխական Լիդիցեի Գեղեցիկ Արվեստների Միջազգային Պատանեկան Ցուցահանդեսի Մրցանակների հանձման արարողություն Հայոց ցեղասպանության թանգարանում
6. ԲԵՌԼԻՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
7. Պրահայաբնակ մի խումբ հայեր բողոքել են Հայաստանի Մաքսային միությանը անդամակցության դեմ
8. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփել է 2013-ը եւ նշել, որ 2014-ին Հայաստանը կստորագրի Մաքսային Միությանը միանալու համաձայնագիրը
9. ,,Ճանապարհային քարտեզ,, Հայաստանի համար
10. Չեղյալ են հայտարարվելու այն միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են Հայաստանի ազգային շահերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: