ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը

27 հոկտեմբերի, 2018 | 12:09

Պրաժսկի Հրադ ամրոցում նորակոչիկ զինվորների, ոստիկանների եւ հրշեջների երդման հանդիսավոր արարողությամբ սկսվեցին Չեխոսլովակիայի առաջին հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված պաշտոնական արարողությունները։

Ելույթով հանդես եկավ  Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։ Նա հիշատակեց այս տարի Աֆղանստանում զոհված չորս չեխ զինվորներին, որոնք զոհվել են ահաբեկչական Թալիբան շարժման  ահաբեկիչների դեմ պայքարի ընթացքում։ Նախագահ Զեմանը կարեւորեց չեխական խաղաղարար զորքերի առաքելությունը աշխարհի թեժ գոտիներում։

Պաշտոնական արարողություններին մասնակցելու համար Պրահան են ժամանել հարեւան երկրների, ԵՄ անդամ երկրների ղեկավարներ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Վերջիններս վարչապետ Բաբիշի հետ քննարկել են նաեւ Եվրամիության բարեփոխումների հարցը։ Նրանց հետ պաշտոնական տեսակցություն եւ ճաշ ունեցավ վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Հոբելյանական միջոցառումների շարքում այսօր բացվեց նաեւ Ազգային թանգարանի վերանորոգված շենքը՝ Վացլավի հրապարակում, ուր Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցահանդես է բացվել։ Ցուցանմուշների շարքում է նաեւ 1938թ Մյունխենյան պայմանագրի բնօրինակը։

Այսօր Պրաժսկի հրադում նախագահ Զեմանը ընդունել է Չեխիայում հավատարմագրված դիվանագետներին։ Դիվանագիտական կորպուսի անունից ելույթ է ունեցել Չեխիայում հավատարմագրված դեսպանների դուայեն՝ ավագ դեսպան, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Այսօր հոբելյանական համերգային ծրագրեր են տեղի ունեցել նաեւ Պրահայի երկու կարեւոր հրապարակներում՝ Ստարոմեստսկա եւ Վացլավի անվան հրապարակներում։ Նաեւ հատուկ հեռուստատեսային ծրագրեր եւ մամուլի հրապարակումներ են նվիրված Չեխոսլովակիայի հիմնադիր նախագահ Տոմաշ Գարիկ Մասարիկին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
5. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
6. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
7. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
9. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
10. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: