ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի շախմատի հայ մեդալակիրը

17 մարտի, 2013 | 15:17

ԿՈՈՒՏԻ  ՆԱԴ  ԴԵՍՈՈՒ. –  Մարտի 9-16ը Չեխիայի Կոուտի նադ Դեսոու բնակավայրում անցկացվեց  շախմատի մանկապատանեկան հանրապետական մրցաշարը, որում երկրորդ անգամ անընդմեջ երկրորդ տեղը գրավեց  Արա Մարտիրոսյանը։  Նա մրցաշարն ավարտել է 5 հաղթանակ, 4 ոչ-ոքի,  ոչ մի պարտություն ցուցանիշով ու ստացել արծաթե մեդալը։

Երևանում ծնված, այժմ Բռնոյում բնակվող 10ամյա Արան 9 հնարավորից վաստակելով 7 միավոր մինչև վերջին պահը զբաղեցնում էր առաջին հորիզոնականն  ու միայն շվեյցարական վարկանիշային գործակցով իր տեղը զիջեց  Վորիսեկ Յակուբին։

Հաղթական ոսկին զիջելու առաջին հիասթափությունը Արան հաղթահարել է հեշտությամբ, քանի որ նա ոչ մի պարտություն չի ունեցել ու հաղթել է նաև առաջին տեղը զբաղեցրած պատանուն։ 

Այժմ Արան պատրաստվելու է սեպտեմբերին Մոնտենեգրոյի Մուդվա բնակավայրում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, որտեղ ներկայացնելու է Չեխիան։  Նա ի թիվս այլոց, Չեխիան կներկայացնի նաև չեխական Մելինովիցեում ծրագրված Եվրամիության մրցաշարին։

Հաջողություն ենք մաղթում հայ շախմատիստին ու հուսով ենք, որ միայն վարկանիշներով առաջին տեղը զիջելն ավելի մեծ ուժ ու նպատակասլացություն կտա Արային առաջիկա առաջնությունների ժամանակ։

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
3. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
4. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
5. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
6. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
7. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
8. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն
9. Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ փուլի հաղթողը
10. Լևոն Արոնյանը դարձավ Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողը. Նավարան հաղթեց Կասպարովին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: