ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՉԵԽԻԱ. Սազավայում հարգեցին Արշավիր Դավիդյանի հիշատակը եւ նշեցին մայիսյան քառատոնը

09 մայիսի, 2018 | 06:53

ԵՌԱՏՈՆԸ   ՔԱՌԱՏՈՆ

Վերջին օրերին  Հայաստանի  Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները մայիսյան եռատոնը վերածեցին քառատոնի: Բացի պատերազմական հաղթանակներից մեր ժողովուրդը արձանագրեց ևս մի նոր հաղթանակ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրեց երկրի նոր ղեկավարի` առանց նշանակումների և միջամտությունների, այլ բացարձակապես ժողովրդի ձայնով:

Պահպանելով ավանդույթը 2018 թվականի մայիսի 8 ին ,,ՈՒՐԱՐՏՈՒ,, Հայ-Չեխական միության նախաձեռնությամբ, Չեխիայի Վիսոչինայի մարզի Հայ Համայնքն այցելեց Երկրորդ Համաշխարհային պատերազմում Չեխոսլովակիան ֆաշիզմից ազատագրման պայքարում զոհված, Սազավա ավանում հուղարկավորված հայազգի զինվոր Արշավիր Դավիդյանի շիրիմին:

Սազավայում  նրանց դիմավորեց Ժդյառ նադ Սազավոու քաղաքում բնակվող Մհեր Իսաջանյանի ընտանիքը, որոնք գտել և համեստորեն պահպանում ու խնամում են համայնքի համար մասունք դարձած 19 ամյա հայ երիտասարդի գերեզմանը, որը գտնվում է ավանի կենտրոնում, դպրոցի հարևանությամբ՝Առաջին համաշխարհայինում զոհված տեղաբնակների հուշաքարի կողքին:

Այցելուները ծաղկեպսակներ դնելով Արշավիր Դավիդյանի  շիրմաքարին՝ հարգանքի տորք մատուցեցին Երկրորդ Համաշխարհային պատերազմին մասնակցած մարտիկների հիշատակին,իսկ ելույթներում շնորհավորական խոսքեր ասվեցին ինչպես անցյալի, այնպես էլ նոր հաղթանակների վերաբերյալ:

Այնուհետև Իսաջանյան ընտանիքի կողմից կազմակերպվեց հյուրասիրություն:

 

ՈՒՐԱՐՏՈՒ

Հայ Չեխական միություն

8.5.2018

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: