ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիա ժամանող ուղեւորները կանցնեն բժշկական ստուգում ՝ Էբոլա վարակի պատճառով

20 հոկտեմբերի, 2014 | 16:09

vaclav havel airportՀոկտեմբերի 21-ից Չեխիայի բոլոր միջազգային օդանավակայաններում կանցկացվեն ուղեւորների պարտադիր ստուգումներ, որոնք նպատակ ունեն կանխարգելելու Էբոլա վարակի տարածումը։ Հատկապես պետք է ստուգվեն Արեւմտյան Աֆրիկայից ժամանած ուղեւորները եւ որեւէ ախտանշանի հայտնաբերման դեպքում տվյալ անձը պետք է անցնի բժիշկների հսկողության տակ։ Այն ուղեւորները, որոնք կհրաժարվեն ստուգումներից, կենթարկվեն տուգանքների։ Այս մասին հայտարարել է Չեխիայի առողջապահության նախարարը։

Նաեւ պետք է լրացնեն հատուկ թերթիկներ, թե որտեղ են բնակվելու ժամանող հյուրերը, ում հետ են շփվելու, որ վարակ հայտնաբերելու դեպքում,  շտապ հսկողության տակ վերցվեն նաեւ նրանց հետ  շփման մեջ մտած մարդիկ։ Այս մասին հաղորդում է Պրահայի ռադիոն։

Orer.eu


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: