ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա

18 հոկտեմբերի, 2018 | 18:56

1993 թ.-ից խաղաղ ձևով իրարից բաժանված Չեխիայի և Սլովակիայի ժողովուրդներն այս օրերին նշում են ընդհանուր անկախ պետության 100-ամյակը:

Այս առիթով էր Հայստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի Մամուլի ազգային ակումբում տված մամուլի ասուլիսը, որը վարում էր ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը։ 

Ստորեւ ներկայացնում ենք հայկական մամուլի արձագանքները։

Հանրային ռադիո. ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հայտարարության մասին լրագրողները հարցեր են ուղղել կառավարության նիստից հետո նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Նախարարն այդ հարցում մատնացույց է անում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ» ձեւակերպմանը, որպես Միլսի հայտարարության գնահատական։

«Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, և շարունակելու ենք անել այն, ինչ-որ անում ենք մեր դիրքորոշումների շրջանակում»:

Բանակցությունները շարունակվում են, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները թավշյա հեղափոխությունից հետո երկու անգամ հանդիպել են, տարբեր գագաթաժողովների շրջանակներում թռուցիկ հանդիպ եղել է նաև երկու երկրներին առաջնորդների միջև և այդ առումով բանակցությունները չի կարելի «սառեցված» որակել՝ այսօր լրագրողների հարցադրումները շտկել է նախարար Մնացականյանը:

ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերին այսօր արձագանքել է նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան, որը նախևառաջ հարկ է համարել նշել՝ Միսլը ներկայացնում է ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից մեկը՝ ԱՄՆ-ները:

Եվ, անկասկած, Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ըստ դեսպանի, ավելին մոտ են խնդրին կանգնած, քան որևէ այլ երկիր: Եվ հենց ՄԽ ձևաչափով են բանակցություններ տեղի ունենում, իսկ մյուս երկրները, իհարկե, հետևում են գործընթացին:

«Չեմ հասկանում, թե ինչու են նրա խոսքերը նման լարվածություն առաջացրել,

այդ մոտեցումը կարելի է տեսնել մադրիդյան սկզբունքներում, դա ներկայացվում է

իբրև քայլերից մեկը: Ես ծանոթ չեմ Միլսի այդ հայտարարությանը

և ճիշտ չի լինի, որ մեկնաբանություն անեմ: Բայց  տարածքների հարցը հիմնարար

սկզբունքների մեջ կա»:

Չեխիան, ըստ դեսպանի, պահում է հակամարտող կողմերին զենք չվաճառելու պայմանավորվածությունները և այն, որ այս օրերին Չեխիայում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ պետք է հանդիպումներ ունենա ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների հետ, դեռ հիմք չէ ենթադրելու, որ Չեխիան զենք պետք է վաճառի Ադրբեջանին:

 

«Չեխիայի Հանրապետությունը հարգում է հակամարտության կողմերին զենքզինամթերք վաճառելու պայմանավորվածությունը։ Երկու տարի առաջ էլ Պրահայում էր ՀՀ պաշտպանության նախարարը:  Այդ հանդիպումները, սակայն,  չեն նշանակումոր զենքի վաճառք պետք է տեղիունենա»:

Լրագրողների հարցը անտեղի չէր։ Մեկ տարի առաջ Ադրբեջանում էին հայտնվել չեխական արտադրության «Դանա» տեսակի հրետանային համակարգեր, որոնք այնուհետև կիրառվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից մեկում:

ԵՄ անդամ Չեխիան, որին ԵԱՀԿ-ի հանձնարարությամբ արգելվում է Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարել ղարաբաղյան հակամարտության պատճառով, հայտարարել էր, թե տեղյակ չէ, թե ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:

Լրագրողների այս նկատառանն ի պատասխան՝ Չեխիայի  դեսպան Պետր Միկիսկան հիշեցրեց, որ, ինչպես պարզել է հետաքննությունը, չեխական արտադրության «Դանա» տեսակի հրետանային համակարգերը Բաքու էին հասել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանից՝ Իսրայելի տարածքով:

»Հրապարակ» օրաթերթ.– Չեխիան այս տարի նշում է մի քանի պատմական հոբելյաններ։ Երեկ Չեխիայի անկախության ազգային տոնն էր, այս օրերին լրանում է Չեխոսլովակիայի Հանրապետության անկախության 100-րդ տարեդարձը։ Այդ առթիվ Մամուլի ազգային ակումբում Չեխիայի եւ Չեխոսլովակիայի անկախության դասերին անդրադարձավ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան։ Նա պատմական էքսկուրս կատարեց Չեխիայի անկախությանը, նշեց, որ 1918թ․ անկախացումը շատ կարեւոր էր երկրի ինքնության համար։ Իսկ մինչ այդ Չեխիան 300 տարի եղել է ավստրո-հունգարական կայսրության տիրապետության տակ։ Հետո նա հիշեց Սարդարապատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն միտքը, որ եթե չլիներ Հայաստանի առաջին հանրապետությունը, ապա չէր լինի նաեւ երրորդ հանրապետությունը։ Այդ առումով, ըստ նրա, Հայաստանի եւ Չեխիայի պատմությունները շատ նման են իրար։ Դեսպանը հիշեց նաեւ, թե ինչպես է իր երկիրը 1930-ականներին գտնվել օկուպացիայի մեջ, ինչպես է երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Չեխոսլովակիան բաժանվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից։ Դեսպանը հիշեց, թե ինչպես սկսվեց կոմունիստական ռեժիմի դեմ ծավալված շարժումը, որը կոչվում էր «պրահյան գարուն»։

Այն ժամանակ էլ խորացվեց գրաքննությունը։ «Պրահյան գարունը», ըստ դեսպանի, դուր չեկավ Սովետմիությանը եւ նախկին սոցճամբարի երկրներին։ Այն ժամանակ էլ 200 հազար մարդիկ լքեցին երկիրը, 100 հազարավորները՝ հույսը եւ աշխատանքը։ Իսկ դրան էլ հաջորդեց թավշյա հեղափոխությունը, որը տեղի ունեցավ 1989թ․։ Լրագրողները նկատեցին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հիմա գտնվում է Չեխիայում, իսկ օրակարգում կա Չեխիայի ռազմաարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Դեսպանն ասաց, որ Չեխիան պահում է պայմանավորվածությունը՝ չվաճառել զենք-զինամթերք հակամարտող կողմերին։ Հետո հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես հրավիրված է եղել այդ հանդիպմանը։ Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրին։ Պարոն Միկիսկան ասաց, որ եթե Հայաստանը կարեւոր է համարում այդ համաձայնագիրը բարեփոխումների համար, ապա այն շատ կարեւոր նշանակություն ունի։

Մայիսին, ըստ նրա, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, սակայն այն դեռ չի հաստատվել պատգամավորների պառլամենտի կողմից։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաեւ, թե ինչ կարծիքի է Չեխիայի դեսպանը ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, թե գրավյալ տարածքները պետք է հանձնել։ Պարոն Միկիսկան ասաց, որ դեսպան Միլսը ներկայացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր։ Իսկ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի ներգրավվածությունն ավելի մեծ է, քան այլ երկրներինը։ Միաժամանակ նա հավելեց, որ ինքը ծանոթ չէ դեսպան Միլսի հայտարարությանը, մյուս երկրները նույնպես հետեւում են բանակցությունների ընթացքին, եւ անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ դեսպանի հայտարարությունն այդպիսի արձագանք գտել։ Նա նշեց նաեւ, որ պետք է հետեւել «Մադրիդյան սկզբունքներին»։

Առավոտ օրաթերթ. «Եթե չկա քրեական տարր, չեմ կարծում, որ նրանք չպետք է մասնակցեն երկրի ղեկավարմանը: Այս կառավարությունը չի կարող համարվել ժողովրդավարական, եթե չթույլատրի այդպիսի մարդկանց մասնակցությունը երկրի ղեկավարմանը եւ քաղաքական գործընթացներին»,-«Մամուլի ազգային ակումբում» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ «նախկին ռեժիմին ծառայած» համարվող որոշ պաշտոնյաներ այսօր եւս պաշտոնի են նշանակվում, ասաց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան: «Կարծում եմ՝ ձեր հարցադրումն իրավապահների խնդիրն է, ոչ թե իշխանությունների»,-դիմելով լրագրողին՝ ասաց դեսպանը,-ապա կրկին շեշտեց,-«բայց եթե կա քրեական տարր, պատիժը պետք է լինի օրենքին համապատասխան»: Ինչ վերաբերում է փաստին, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան վեց ամիս անց, մինչդեռ ՀՀ իշխանությունները դա նախատեսում են դեկտեմբերին, Պետր Միկիսկան նկատեց. «Դա երկրի ներքին գործն է, ներքին հարց է: Ես երկու կողմի տեսակետն էլ կարող եմ հասկանալ, բայց անձնական կարծիք չեմ հայտնի»:


Առնչվող նյութեր
1. Պրահայում նշվեց Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը
2. Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում եւ գրքի շնորհանդես Պրահայում
3. Չեխական Սոկոլովում բացվեց ռազմագերիներին նվիրված հուշարձան. նրանց թվում են տասնյակից ավելի հայեր
4. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկի հետ
5. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
6. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
7. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
9. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
10. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: