ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում. Սերժ Սարգսյան

13 սեպտեմբերի, 2017 | 15:11

Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների և առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ հաջորդ տարի Հայաստանը նշելու է Չեխիայի և Սլովակիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ քառորդդարյա այդ հոբելյանը նշվի իրական ձեռքբերումներով:

«Ես ուրախ եմ, որ վերջին շրջանում ակտիվացել են հայ-չեխական հարաբերությունները, ինչը շատ տեսանելի է հատկապես բարձրաստիճան փոխայցելությունների առումով, որոնք իրենց դրական ազդակներն են փոխանցում համագործակցության բոլոր ոլորտներին: Եվ շատ կարևոր է, որ այդ այցելությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվել են կամ որոշ մասը գտնվում են ընթացքի մեջ:

Չեխիայի Հանրապետությունն ունի զարգացած տնտեսություն: Հայաստանի համար ես այդ երկիրը համարում եմ կարևոր գործընկեր: Չեխիան կարող է մեծ ներդրում ունենալ մեր տնտեսական առաջընթացի գործում:

Կարծում եմ՝ և՛ մենք, և՛ մեր քաղաքացիները տեսնում են զբոսաշրջության ոլորտում աշխուժությունը, և այստեղ իրենց ներդրումն ունեն նաև չեխ զբոսաշրջիկները, որոնց թիվը թեև շատ մեծ չէ, այնուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընթացիկ տարվա անցած յոթ ամիսներին այդ թիվն ավելացել է 20 տոկոսով: Սա վերաբերում է նաև Սլովակիայի հետ հարաբերություններին: Կարծում եմ՝ և՛ Չեխիան, և՛ Սլովակիան մեզ համար զբոսաշրջության զարգացման ոլորտում կարևոր գործընկերներ են, այնպես որ պետք է այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնել:

Տեղյակ եմ կայացած հանդիպումների մասին, գիտեմ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների, կոնկրետ ծրագրերի մասին, բայց կցանկանայի, պարո՛ն Սեյրանյան, որպեսզի հիմա Դուք համակարգված խոսեք մեր անելիքներից, և իհարկե, եթե կան խնդիրներ, առաջին հերթին՝ այդ խնդիրների մասին, որոնց լուծումը, իրոք, կբերի տնտեսական աշխուժության»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետը
2. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
3. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
4. Կառավարության բոլոր անդամները նշանակված են. 17 նախարար, երեք փոխվարչապետ, ոստիկանապետ եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
5. ՉԵԽԻԱ. Սազավայում հարգեցին Արշավիր Դավիդյանի հիշատակը եւ նշեցին մայիսյան քառատոնը
6. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
7. ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը
8. Սփյուռքի կազմակերպությունները կարող են միանալ ,,Իմ քայլը,, շարժմանը՝ ստորագրելով Հռչակագիրը
9. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
10. ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է Հայաստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: