ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայում InYouS միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրն իրականացրեց Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը

31 օգոստոսի, 2018 | 09:22

 

Երիտասարդների Կարողությունների զարգացման ծրագիրը Չեխիայում ակտիվացրել է նույնիսկ ամենապասիվ մասնակցին․ Ատոմ Մխիթարյան

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում իրականացնում է InYouS երիտասարդական փոխանակության ծրագիրը, որն իր շուրջ է համախմբել Եվրոպայի տարբեր հատվածներում երիտասարդական նախաձեռնություններով հանդես եկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ «InYouS-ը կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր է, որը երիտասարդական աշխատողների պատրաստման, նրանց համար հեռավար ուսուցման դասընթաց ստեղծելու, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը խրախուսելու և ավելի շատ երիտասարդների հասարակական ոլորտ ներգրավելու ծրագիր է, որի առաջին փուլը տեղի է ունեցել Հայաստանում՝ գիտաժողովի ձևաչափով, երկրորդ փուլը՝ Վրաստանում, որտեղ ուսուցողական դասընթացի ձևաչափն էր ընտրվել։

Այսօր արդեն Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի ձևաչափն է ընտրվել, որտեղ մասնակցում են մինչև 25 տարեկան երիտասարդները և փորձարկում նախորդ երկու ծրագրերի արդյունքները։ Փաստորեն, ԵՄ աջակցությամբ իրականացվող այս կարողությունների զարգացման ծրագրի միջավայրում  ակտիվանում է ամենապասիվ մասնակիցը նույնիսկ»,- ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

Մասնակիցները ծրագրի ընթացքում հնարավորություն ունեն ներկայացնել իրենց երկիրը, կազմակերպությունը, մշակույթը, երիտասարդական քաղաքականությունը, այն մեթոդներն ու տեխնոլոգիանները, որոնք կիրառվում են երիտասարդներին հմտություններ ու կարողություններ փոխանցելու գործընթացում։ «Սա փորձի փոխանակման յուրահատուկ ձև է, որին բացի սեփական կարողությունները զարգացնելուց հնարավորություն  է տրվում ուրիշներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը, տեսնել, թե այլ երկրնում քո հասակակիցները ինչպես են մտածում և գործում։ Ես իբրև ծրագրի համակարգող շեշտադրում եմ թիմի ձևավորման, միմյանց վստահելու և համագործակցելու մոտիվացիան, մասնակիցներն այսօր հանդես են գալիս մեկ թիմով, նշանակում է ծրագիրն արդեն հաջողված է»,- ասում է ծրագրի համակարգող, ԵԱԴ նախագահության անդամ Արման Գրիգորյանը։

 

Երիտասարդական ակումբների դաշնություն /www.fyca.net


Առնչվող նյութեր
1. Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2. ՊԱ՛ՀՆ Է ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ԱՐԵՒԱԾԱԳԸ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ-Պայծիկ Գալայճեան
3. «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրես» կազմակերպության հիմնադրումը Մոսկվայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: