ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայում նշեցին ‚‚Վարշավյան ուխտի‚‚ ներխուժման 45 տարին

21 օգոստոսի, 2013 | 19:37

Prague 1968aՊՐԱՀԱ- Չեխիայի տարբեր քաղաքներում եւ մայրաքաղաք Պրահայում նշեցին 1968 թվական օգոստոսի 21-ին Վարշավյան ուխտի երկրների զինված ուժերի ներխուժման 45 տարին։ Պրահայում Չեխական ռադիոյի շենքի մոտ‚ ուր այդ օրերին տեղի են ունեցել մարտեր եւ զոհվել են նաեւ ռադիոյի 15 աշխատակիցներ‚ կրկին մարդաշատ էր։ Պետական եւ հասարակական-քաղաքական գործիչները ծաղկեպսակներ դրեցին հուշաքարի մոտ‚ հիշեցին 45 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը‚ որոնք ամբողջությամբ ճնշեցին ‚‚Պրահայի գարունը‚‚` դեմոկրատական ուժերի զարթոնքը եւ բարոյապես թեւաթափ արեցին ժողովրդին։ Չեխական ռադիոյի գլխավոր տնօրեն Պետր Դուգանն իր ելությում նշեց‚ որ այդ օրերին ռադիոյի աշխատակիցները խիզախաբար մնացել են մինչեւ վերջին պահը եւ կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները‚ ժողովրդին տեղեկացնելով PragueSpring2արտասահմանյան ներխուժման մասին‚ միաժամանակ կոչ անելով պահպանել զսպվածություն եւ չտրվել պրովակացիաների։ Չեխերը սովետական զորքերի ներխուժումը համարում են դավաճանություն եւ անկախ պետության օկուպացիա‚ որը երբեք չէին սպասում։

 

Լուսանկարը` www.kingsacademy.com

Orer.eu

 

 

 


Առնչվող նյութեր
1. Սուրբ Զատիկ, Պրահա ապրիլ 20, 2014

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: