ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը ողջունում է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնը

22 մարտի, 2016 | 08:00

tigran seyranian«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ ծանոթացել եմ 2014 թվականի ապրիլին Պրահայում, երբ Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնը Հայաստանի վաստակավոր արտիստ, փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, պրոֆեսոր Լալա Մնացականյանի ղեկավարությամբ Չեխիայի հանդիսատեսի դատին ներկայացրեց հանրահայտ չեխ գրող և դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» պիեսը: Դեռ այն ժամանակ պարոն Բարսեղյանի հետ քննարկել ենք առաջին փառատոնի արդյունքները և հետագայի ծրագրերը։ Ուրախ եմ, որ տարեց-տարի մասնակիցների թիվը կտրուկ ավելանում է, այն ձեռք է բերում միջազգային մշակութային ձեռնարկի ձևաչափ, որ այն ստանում է լայն ճանաչում և հասարակական հնչեղություն, արժանանում վաստակավոր արվեստագետների բարձր գնահատականին։ Կարևորում եմ, որ այն ծառայում է իր բարձր նպատակներին. նոր անունների բացահայտմանը, երիտասարդ արվեստագետների փորձի փոխանակմանը։ Վստահությամբ կարող եմ նշել, որ մասնագիտական հանձնախմբի վաստակավոր անդամները փառատոնի միջոցով ևս հնարավորություն են ստացել իրենց հսկայական ստեղծագործական փորձը փոխանցելու երիտասարդ սերունդին։ Առավել artfestգնահատելի է «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի նախաձեռնությունը հայ և օտարերկրյա ստեղծագործ երիտասարդներին մեկ տանիքի ներքո հավաքելու նախաձեռնությունը։ Արվեստը զարգանում է և Հայաստանում, և՛ արտասահմանում, բայց այն չի կարող զարգանալ մեկուսացված։ Բնականաբար հայ երիտասարդ արվեստագետների հրամայականն է պահպանել և կատարելագործել հայ արվեստի ավանդույթներն ու արժեքները։ Բայց մենք պետք է ունակ լինենք օտարի հետ փոխանակելու լավագույն փորձը։ Հաջողություն եմ մաղթում «ԱՐՏ ՖԵՍՏ» 2016-ին և հետագա փառատոներին։

Տիգրան Սեյրանյան

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: