ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Համաչեկին ընդունեց Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը

02 դեկտեմբերի, 2015 | 09:55

hamachek Yerevan1ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Յան Համաչեկին եւ պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի եւ Չեխիայի բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է հայ-չեխական խորհրդարանական շփումները՝ կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության զարգացումը եւ փոխայցելությունները: Գալուստ Սահակյանի պնդմամբ՝ համագործակցության դրական ավանդույթները պետք է ազդեն նաեւ միջազգային հարթակներում փոխօգնության մթնոլորտն ամրապնդելու վրա:

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարների ներդրումը հարաբերությունների զարգացման գործում: Գալուստ Սահակյանը կարեւորել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը:

hamachek tsarԱզգային ժողովի նախագահն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին եւ իր մտահոգությունը հայտնել տարածաշրջանում բնակվող էթնիկ եւ կրոնական համայնքներին սպառնացող վտանգների վերաբերյալ:

Ըստ ԱԺ նախագահի՝ խորհրդարանականները պետք է իրենց ձայնը բարձրացնեն՝ դատապարտելու Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները եւ այն երկրներին, որոնք խարախուսում են ահաբեկչություններն ու հանցագործությունները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ անցկացվելիք բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լավագույն երաշխիքը:

hamachek sahakyanԽոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ հիմնահարցի կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ Հայաստանն այդ հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների, տարածաշրջանում սպառազինությունների աննախադեպ կուտակման եւ հարեւան երկրի կողմից լարվածության աճի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը. այդ երկրի իշխանությունները քաղաքակիրթ աշխարհում իրենց վարկաբեկված հեղինակությունը փորձում են վերականգնել կաշառակերության ստոր ճանապարհով»:

Ազգային ժողովի նախագահն իր խոսքում անդրադարձել է նաեւ մեր երկրում ընթացող Սահմանադրական բարեփոխումների գործընթացին:

hamachek 2Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության կազմը, որում ընդգրկված են Չեխիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Խոսելով Չեխիա-Հայաստան հարաբերությունների մասին՝ Յան Համաչեկը հավաստիացրել է, որ պատմության ընթացքում այդ հարաբերությունները երբեւէ այսքան բարձր մակարդակում չեն եղել, դա են վկայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները: Նա կարեւորել է հատկապես երկու երկրների համագործակցությունը տնտեսական ոլորտում, որտեղ դեռ շատ անելիքներ կան:

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող երեւույթներին՝ Յան Համաչեկը հույս է հայտնել, որ ԵՄ ձեռնարկած քայլերը որոշակի փոփոխություն կմտցնեն իրավիճակում:

Խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերություննեի մասին՝ նա նշել է, որ ԵՄ-ն չի կարող դիտարկել տարբեր պետություններ նույն տեսանկյունից. պետություններն իրենք են կայացնում որոշումները, այդ որոշումները հարգանքի արժանի են եւ որեւէ կերպ չեն կարող խոչընդոտել համագործակցության հետագա զարգացումը:

hamachek in parlՅան Համաչեկը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, նշել է, որ լինելով Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ ջանք չի խնայում մատնանշելու այդ խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման կարեւորությունը: Նա նշել է. «Բաքվին ես մշտապես ասում եմ, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով, քանի որ այլ լուծում ընդունելի չէ»: Յան Համաչեկը նշել է, որ անհրաժեշտության դեպքում Չեխիան կարող է մասնակցել բանակցություններին՝ ջանքեր գործադրելով հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը եւ Յան Համաչեկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով եւ պատասխանել լրագրողների հարցերին:

Այնուհետեւ Ազգային ժողովի այգում խորհրդարանների ղեկավարները եղեւնիներ են տնկել՝ ի նշան երկու երկրների բարեկամության:

hamachek 3

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
7. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
8. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
9. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
10. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: