ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարարը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

21 նոյեմբերի, 2012 | 15:47

Երեւան.-  «Չեխիայի Հանրապետությունը հետաքրքրված է Հայաստանի հետ բիզնես շփումներով»,- ասել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Տոմաշ Դուբը Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ այսօրվա հանդիպման ժամանակ՝ կարեւորելով երկու երկրների միջեւ ներմուծման ու արտահանման ծավալների մեծացումը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը նոր եւ կարեւոր շուկա է չեխ տնտեսավարողների համար, ուստի կարելի է բազմաթիվ երկկողմ շահավետ ծրագրեր իրականացնել այս միջավայրում:  

Տոմաշ Դուբը Երեւան է այցելել Հայաստան-Չեխիա գործարար համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հայաստանի Ազգային ժողովի լրատվության համաձայն, Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները նոր լիցք կհաղորդեն երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանը եւ ապրանքաշրջանառության ավելացմանը, հատկապես որ առկա է չիրացված մեծ ներուժ:

Երկուստեք կարեւորվել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:  Զրուցակիցները փոխադարձ գործակցության լավ հարթակ են համարել նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, մասնավորապես նրա խորհրդարանական ձեւաչափը՝ «Եվրանեսթը»:  Քննարկվել են նաեւ կրթական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր:

Չեխ պաշտոնյան խոսել է դարասկզբին Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին՝ ասելով, որ որպես Լիդիցեում նացիստների կազմակերպած սպանդն ապրած ժողովուրդ՝ կիսում են հայ ժողովրդի ցավն ու ցասումը:

Հայաստանի Ազգային ժողովից հայտնում են նաեւ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի վարած ռազատենչ քաղաքականությանն ու հակահայկական քարոզչությանը՝ վերահաստատելով խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հակամարտությունը կարգավորելու հայկական կողմի դիրքրոշումը: Նա շնորհակալություն է հայտնել փոխարտգործանախարարին՝ Չեխիայի հավասարակշիռ դիրքորոշման համար Սաֆարովի հետհանձնման հարցում:


Առնչվող նյութեր
1. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
2. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան
4. «Այցելեք Արցախ եւ կհամոզվեք…» Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին
5. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
6. Պրահայում հայ սամբիստները 14 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
7. Չեխիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը. ցավակցել են նաեւ Հայաստանի եւ Չեխիայի նախագահները
8. Չեխիան նշում է Վարշավյան Ուխտի ներխուժման օրը -Լուսանկարային ռեպորտաժ
9. Զեմանը Սարգսյանին ու Ալիեւին համեմատել է դը Գոլի ու Ադենաուերի հետ՝ հրավիրելով Պրահա բանակցությունների
10. Չեխիայի նախագահը սպասում է, որ Թուրքիան Պրահայից էլ հետ կանչի իր դեսպանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: