ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի հայ համայնքը դիմել է երկրի ղեկավարությանը՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ

05 ապրիլի, 2016 | 19:15

Letter Czech gov Page1Չեխիայի նախագահին, վարչապետին, խորհրդարանի երկու պալատների նախագահներին, արտգործնախարարին ուղղված նամակում չեխահայ 10 կազմակերպություններ դիմել են երկրի ղեկավարությանը՝ նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած  լայնածավալ պատերազմը։ Նամակում մասնավորապես նշվում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի  եւ Հայաստանի հետ սահմանային գծի ողջ երկայնքով ՝ հարձակումների թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։ Օգտագործվել են Ադրբեջանի զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները։ Ցավոք կան զոհեր, նաև խաղաղ ազգաբնակչության շրջանում։

Հայտնի է, որ մինչ միջազգային կազմակերպությունների ջանքերով 1994 թվականին  հաստատված հրադադարը, հակամարտույթան զոհ էր դարձել  30 000 հազար մարդ։ Մինչդեռ, Ադբեջանի ներկա հարձակումը խնդրի խաղաղ լուծման բոլոր ճանապարհները խափանում է։

Այնուհետեւ նամակում ասվում է, որ Բաքվի կողմից բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, պրովոկացիաների հերթական ապարդյուն փորձերն են։

՚Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիմնահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում միջազգային հանրության գործնական քայլերով դրա հանդարտեցմանը։

Այս կապակցությամբ Ձեզ կոչ ենք անում օգտագործելու բոլոր հնարավորությունները դադարեցնելու համար ազերիների ռազմական նկրտումները, վերջ տալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու շարունակական գործողությունները՚,- ասվում է Չեխիայի հայ համայնքի կողմից երկրի ղեկավարությանն ուղղված նամակում։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
3. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
4. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
10. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: