ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13 մայիսի, 2014 | 11:27

czech genocid 1Մայիսի 13-ին Երեւանում գտնվող Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

czech genocid zuzannaՊատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան, նշելով, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին լսել է ուսանողական տարիներին, իսկ առավել ծանոթացել եւ ուսումնասիրել է Հայաստան այցին նախապատրաստվելիս, ասաց,- «Առաջին անգամ ենք գտնվում այստեղ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդին, որին 99 տարի առաջ Թուրքիայում ցեղասպանության միջոցով ցանկացել են ոչնչացնել։ Հույս ունենք, որ ապագայում նման ոճրագործությունները չեն կրկնվի։ Չեխ ազգը, չեխ ժողովուրդը հարգանքով է վերաբերվում Հայոց ցեղասպանությանը»։


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
2.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
3.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
4.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
5.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
6.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
7.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
8.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
9.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
10.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: