ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել

14 ապրիլի, 2015 | 16:08

Czech Parliament Poslanecka SnemovnaՊՐԱՀԱ-ՕՐԵՐ-Այսօր Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել։ Բանաձեւին կողմ են քվեարկել նիստին ներկա բոլոր 8  անդամները։Սա Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի պատմության մեջ առաջին անդրադարձն է Հայոց ցեղասպանության թեմային։ Կոմիտեի բանաձեւը ստորագրել է նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը։

Կոմիտեն նկատի ունենալով ՄԱԿ-ի բանաձեւերը, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի եւ եվրոպական տասնյակ երկրների ընդունած որոշումները Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաեւ 100-ամյա տարելիցը, որ նշվելու է աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների կողմից, իր ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին, ինչպես նաեւ ասորիներին, հույներին եւ եզդիներին։

Ստորև ներկայացվում է բանաձևի տեքստի ամբողջական թարգմանությունը


Չեխիայի Հանրապետության Խորհրդարան
Պատգամավորների պալատ
2015
7-րդ նստաշրջան

76-րդ բանաձև

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 17-րդ հանդիպում

2015թ. ապրիլի 14

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
______________________________________________________________________

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝

Վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1948թ. դեկտեմբերի 9-ի 260-րդ (III) բանաձևը, որը հայտնի է նաև որպես «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիա, և որը Չեխոսլովակիայի Հանրապետությունում հրապարակվել է արտաքին գործերի նախարարի 1955թ. ապրիլի 28-ի համար 32/1955 հրամանագրով,

Հաշվի առնելով հասանելի փաստերը, ինչպես նաև՝ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի վկայությունները, նկատի ունենալով Եվրոպական խորհրդարանի, Ուրուգվայի, Կանադայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Սլովակիայի, Վատիկանի և այլ պետությունների խորհրդարանների ու այլ օրենսդիր ու գործադիր մարմինների որոշումները,

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որը ոգեկոչվում է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից 2015թ. ապրիլի 24-ին,

Հայտնում է իր ցավակցությունն ու համերաշխությունն աշխարհի հայությանը և, միևնույն ժամանակ, ոգեկոչում է նաև ասորիների, Փոքր Ասիայի հույների և եզդիների կոտորածները,

Անդրադառնում է այդժամանակյա միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի անբավարար վիճակին, որը հնարավոր դարձրեց ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ ճնշումների աննախադեպ աճը և նախանշեց 20-րդ դարում նմանատիպ իրադարձությունները, այդ թվում՝ Շոան,

Դատապարտում է նման գործողությունների, ինչպես նաև՝ այլ ցեղասպանությունների ծանրության նվազեցումը կամ ժխտումը,

Կոչ է անում միջազգային հանրությանը՝ կանխելու մարդկության դեմ հանցագործություններն աշխարհի ցանկացած հատվածում և վեճերը կարգավորելու խաղաղ միջոցներով:

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ,,Քրիստոնյաների աղետը,, գրքին նվիրված հանդիպում Պրահայում. Հայերի, ասորիների, հույների բնաջնջումը
2. Չեխ պատգամավոր Ռոբին Բյոհնիշը՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ արձագանքների մասին. ՕՐԵՐ 1-4/2017
3. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
4. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
5. Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
6. Նախագահ Զեմանը ցավակցել է Չեխիայի հայ համանյքին եւ ողջ հայ ժողովրդին՝ ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ
7. Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների ոգեկոչումը Չեխիայում
8. Նախագահ Զեմանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի նախագահին եւ խորհուրդ տվել քննարկելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը
9. Հայաստանից մեկնելուց առաջ Զեմանն ստացել է 72 տարեկան հայկական կոնյակ եւ զրուցել եզդի առաջնորդի հետ
10. Չեխիայի նախագահը սպասում է, որ Թուրքիան Պրահայից էլ հետ կանչի իր դեսպանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: