ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը. ցավակցել են նաեւ Հայաստանի եւ Չեխիայի նախագահները

20 դեկտեմբերի, 2016 | 20:18

ՊՐԱՀԱ.-Չեխիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝  խստորեն դատապարտելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի բարբարոսական սպանությունը։ Ցավակցություն է հայտնել դեսպան Անդրեյ Կառլովի ընտանիքին ու հարազատներին, ինչպես նաեւ ցուցահանդեսում  վիրավորված մյուս անձանց։

Ահաբեկչության դեմ պայքարում Չեխիայի արտգործնախարարությունը կանգնած է բոլոր դեմոկրատական պետությունների կողքին եւ լիապես աջակցում է այդ ջանքերը։

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն իր հերթին ցավակցություն է հայտնել եւ կատարվածն անվանել ահաբեկչական գործողություն։

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նունյպես  ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի բարբարոսական սպանության կապակցությամբ: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում կազմակերպված ,,Ռուսաստանը թուրքերի աչքերով,, ցուցահանդեսում ելույթի ժամանակ թիկունխից արձակված մահացու գնդակներից սպանվել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։  Սպանությունից հետո ոստիկանները սպանել են նաեւ Մեւլութ Մերթին։ Սպանությունն իրականացրած Մեւլութ Մերթը 2,5 տարի աշխատել է Անկարայի ոստիկանությունում։ Դեպքից հետո ձերբակալվել են 5 հոգի, այդ թվում մարդասպանի մայրը, հայրը, քույրն ու եւս երկու հոգի։ Համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ձեռքով բարեւում է Մաւլութ Մերթիին։

 

mzv 10


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
4. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
5. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
6. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
7. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
10. Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: