ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիայի առաջատար 100 ձեռնարկությունների ցուցակը գլխավորում է «Շկոդան»

Հայկական ավանդական բաղադրատոմսով «Մառլենկան» 100 դինամիկ ու կայուն զարգացողների ցանկում է
18 հունիսի, 2016 | 13:01

Top 100. 2015ՊՐԱՀԱ. –  Ամեն պետություն իր կարողությունների, ավանդությունների ու նշված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի համաձայն է  փորձում խթանել երկրի տնտեսությանը` սկսած արտոնյալ վարկերից ու բարենպաստ ներդրումային դաշտի ապահովումից, հարկ ու տուրքերից ժամանակավոր ազատումից մինչև տնտեսական միջազգային ֆորումներ հրավիրելն ու մասշտաբային պայմանագրերի երաշխավոր դառնալը։

Կա նաև մրցակցային ուրույն մի ձև` ամենահաջողակ գործարարների տասնյակ,  տարվա գործարար, ամենամեծ ապրաքաշրջանառություն ունեցող ընկերությունների հարյուրյակ և այլն։   Չեխիայի ամենամյա, արդեն 22րդ 100 առաջատար ձեռնարկությունների մրցանակաբաշխությունը կայացավ հունիսի 16ին, Պրաժսկի Հրադի Իսպանական սրահում։

Առաջին տասնյակը բացում է «Շկոդա»  (ŠKODA AUTO a.s.) մեքենաշինական գործարանը տարեկան գրեթե 315 միլիարդ կրոնի շրջանառությամբ (մոտ 11.6 միլիարդ եվրո), երկրորդ տեղում Չեզն է` 210 միլիարդ կրոնով (ČEZ a.s.), երրորդում` Ագրոֆերթը` 167 միլիարդ կրոն (AGROFERT a.s.)։

 Ցուցակում պատվավոր տեղ եր են զբաղեցնում  հանրահայտ Բոշը (BOSCH GROUP ČR), Սիմենսը (Siemens s.r.o.), Լիդլը (Lidl ČR), Շելը (Shell ČR), Ֆիլիպ Մորիսը (Philip Morris ČR a.s.), Փանասոնիկը (Panasonic AVC Net. Czech, s.r.o.), Տոյոտան (Toyota Tsusho Europe S.A. )… Հարյուրյակը եզրափակող «ամենաաղքատ»  Սեթոս (Setos) ձեռնարկությունը նախորդ տարի ունեցել է 2.3 միլիարդ կրոնի շրջանառություն։

Ըստ որում, հատկանշական է, որ բջջային հաղորդակցության ու կապի ընկերությունները, որ Հայաստանում ավանդաբար գրավում են պատվավոր առաջին տեղերը, Չեխիայում տասնյակից դուրս են`

11.  Օ2 – 37.8 միլիարդ կրոնի շրջանառություն

20. T-mobile – 24 միլիարդ կրոնի շրջանառություն

42. Vodafone – 12.3 միլիարդ կրոնի շրջանառություն

Top 100. 2015 - 3Չեխիայի 100 ամենամեծ ձեռնարկությունների մրցանակաբաշխության ժամանակ հանձնվեց 10 մրցանակ, որոնցից առաջինն ու ամենահետաքրքրականն այլ ընկերությունների նկատմամբ լավ վերաբերմունք ցուցաբերելու համար տրվող «ջենտլմենական» մրցանակն է։ Տրվեցին նաև Չեխական կայունության, արտասահմանում ամենամեծ ներդրման, 25 տարի հաջողակ գործունեության, տարածաշրջանային զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, չեխ գործարարի բարի անվան տարածման, նորարության, ինտերնետային երկարատև ու հաջող գործարարության, անգամ եկամուտ չհետապնդող ամենամեծ ու կարևոր գործունեության համար։

Հանձնվող մրցանակ գավաթները պատրաստել է Մոսեր (Moser) հանհրահայտ ֆիրման, որի պատմությունը սկսվում է 1857 թվականից։

Top 100. 2015 - 4

Քանի որ հանդիսությանը հրավիրված էին նաև Չեխիայում Հայաստանի հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմար  Նունե  Զաստուխովան և «Օրեր» եվրոպական ամսագիրը, պետք էր ենթադրել, որ հայկական առնչություն ևս լինելու է։ Խնդիրն այն է, որ Չեխիայում կա նաև ամենադինամիկ ու կայուն աճ գրանցող ընկերությունների ցուցակ, որում պատվավոր իր տեղն է գրավել գործարար Գևորգ Ավետիսյանի հանրահայտ «Մառլենկան»։

Հիշեցնենք, որ Գևորգ Ավետիսյանը  երկու անգամ Մորավսկո-Սլեզսկայի տարվա գործարար մրցանակին է արժանացել, մեկ անգամ Չեխիայի տարվա գործարար մրցանակին։

Մեզ հետ զրույցում նա նշեց հետևյալը.

Գևորգ Ավետիսյան.  – Մեզ հրավիրել են այս մրցանակաբաշխությանը, քանի որ «Մառլենկան» ստացել է 2016 թվականին ամենադինամիկ ու կայուն զարգացող ֆիրմայի հավաստագիր` սերտեֆիկատ, ինչի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կայանալու է արդեն հաջորդ տարի։ Հատկանշական է, որ ես ստանալու եմ այդ գավաթը ու դրան հաջորդող տարին հանձնելու եմ հաջորդ հաղթողին։ «Մառլենկան» փաստորեն դառնում է այդ մրցանակաբաշխության առաջին Top 100. 2015 - Gevorg Avetisyanմրցանակակիրը։

Օրեր. – Գործարարներին ի՞նչ են տալիս այս կարգի մրցանակաբաշխություններն ու նման միջոցառումները, պարզապես գնահատված եք զգո՞ւմ, թե՞ մրցելու հևք կա։

Գևորգ Ավետիսյան. – Նախ,  պետության ուշադրությունն է գործարարների նկատմամբ, և երկրորդ` առողջ մրցակցության ևս մի խթան է, մտնելու առաջատար 100ի, առաջատար 50ի կամ 10ի մեջ։ Գիտե՞ք, այստեղ հավաքված ֆիրմաներից որևէ մեկը «Մառլենկայի» նման երիտասարդ չի, ամենաքիչը 25 տարվա պատմություն ունեն, էլ չեմ ասում 100 կամ 150 տարվա ընկերություններ են 100 ամենամեծ ձեռնարկությունների ցուցակում, ու  այնպիսի շրջանառություններ ունեն, որոնց ես կերազեմ հասնել…  Բայց մեր ընկերության հիմնական հաղթանակը դինամիկ ու կայուն աճն է, անցած ճանապարհը։ Ես իմ 13 տարվա գործունեությամբ գնահատվել եմ, ու սա շատ կարևոր է։ Ես հաղթում եմ իմ ֆիրմայի անցած ուղով ու արագ աճով. որերորդ տարին է 20 % աճ եմ գրանցում։ Սիրված ապրանքանիշ է «Մառլենկան», ճանաչված է. գիգանտներ կան շատ մեծ շրջանառություններով, սակայն անունները հանրությանը հայտնի չեն։ «Մառլենկան» գիտեն։ Մեզ ճանաչում են` ամենափոքր երեխայից մինչև ամենածեր տատիկը։

 

Ինչպես շեշտեց Գևորգ Ավետիսյանը, մրցանակաբաշխությունները նախ պետության ուշադրությունն են վկայում։ Այս անգամ  Պրաժսկի Հրադի Իսպանական շքեղաշուք սրահում ներկաներին ողջունեց երկրի նախագահ Միլոշ Զեմանը։

Անշուշտ նախագահը նախ շնորհակալություն հայտնեց մեծ ձեռարկություններին երկրի տնտեսությունը կայուն պահելու համար,  նշեց, որ Չեխիան որակյալ աշխատուժի կարիք ունի, խոսեց չեխական կրոնի փոխարժեքը կայուն պահելուն միտված երկրի կենտրոնական բանկի աշխատանքի մասին… Հետաքրքրական էր սակայն, որ նա երկրի տնտեսության նախորդ տարվա 11% անկման պատճառ ոչ թե տնտեսական համաշխարհայն ճգնաժամը գնահատեց, այլ պարզ նշեց` ուրեմն ինչ-որ բան նորմալ չէ, ճիշտ չի կազմակերպվում։ Նա վկայաբերեց գործարարների շրջանում հայտնի դարձած թևավոր խոսքը. «Մի´ ասա, որ չի ստացվում, ասա, որ չեմ կարողանում»…

Նախագահ Զեմանը շեշտեց պարզագույն ճշմարտություններ, որոնցից մեկը շատ պետությունների, հատկապես Հայաստանի համար ուղղակի դաս է`  «Գործարարները տնտեսական աճի հիմքն են, ու քաղաքական կամք պետք է ունենալ նրանց աջակցելու համար»։

Աննա Կարապետյան

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu

 

 


Առնչվող նյութեր
1. MONTY RICH ամսագիրը մեծարեց Գեւորգ Ավետիսյանին
2. Մառլենկան ընդգրկվել է Ֆորբսի ՙ111 չեխական ընտանեկան բիզնես՚ համարում
3. Երկրորդ անգամ Չեխիայի 2018 թ. Superbrands մրցանակը ,,Մառլենկա,, ընկերությանը. տրվել է նաեւ Սլովակիայի Superbrands-ը
4. Չեխիայի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկան այցելել է Մառլենկա ընկերություն
5. ,,Մառլենկայի,, թագավորական տորթը եւ ,,Ժողովրդական որակ 2017,, տարվա մրցանակը
6. ,,Մառլենկա,, ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը՝ Ֆորբսի ձեռնարկի պատվավոր հյուր
7. Չեխահայ ձեռնարկատերը հաղթեց թուրք-գերմանական ընկերությանը Թուրքիայում
8. Միլան Շտյեխի հայաստանյան երեք օրերը եւ հայ-չեխական կապերի նոր որակը
9. ՉԵԽ ՍՈՒՊԵՐԲՐԱՆԴՍ 2017 մրցանակը՝ ,,Մարլենկա,, հայտնի ընկերությանը
10. Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: