ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխերենով լույս է տեսել Միքայել (Մայքլ) Բոբելյանի ,,Հայաստանի երեխաները,, գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

05 դեկտեմբերի, 2013 | 12:17

bobelyan deti armeniiՊՐԱՀԱ- Չեխիայի ,,Պասեկա,, հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկահայ գրող Միքայել(Մայքլ) Բոբելյանի ,,Հայաստանի երեխաները,, գիրքը՝ ,,Մոռացված ցեղասպանություն կամ հարյուրամյա պայքար արդարության համար,, վերտառությամբ գիրքը։ Հրատարակչությունը նշում է, որ 1915-1923թթ Օսմանյան կայսրությունում միլիոնավոր հայեր սպանվել են կամ քշվել են անապատները։ Դեռեւս ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնը, որ անցյալ դարի քսանական թվականներին համաշխարհային շարժում էր սկսել, որպեսզի ցեղասպանության հանցագործությունը պատժվի, այդպես էլ որեւէ արդյունքի չհասավ։ Հեղինակն ուսումնասիրել է ցեղասպանության ճանաչման գործընթացը, եւ բարձրացրել մի շարք մտահոգիչ հարցեր։ Մասնավորապես թե ինչո՞ւ մինչեւ հիմա չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը, ի՞նչ դեր է  ունեցել այս հարցում ԱՄՆ-ը, կամ նրա  շահերը, Թուրքիան որքանով է պատրաստ պատմական ճշմարտությունը նեկայացնելուն։ Ինչպե՞ս է ձեւավորվել Հայաստանի անկախ հանրապետությունը, ի՞նչ աշխատանքներ են կատարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղությամբ։ Շատ փաստեր հեղինակը նեկայացնում է առաջին անգամ։ Գիրքն ունի 320 էջ, եւ վաճառվում է paseka.cz կայքէջի միջոցով։ Գրախանութներում կամ այլ համացանցային էջերում գիրքը վաճառվում է 20 տոկոսով ավելի թանկ։ Գրքի տպաքանակը սահմանափակ է։ Տպագրությանն աջակցել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը։   Օրեր եվրոպական ամսագիր Orer.eu


Առնչվող նյութեր
1. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
2. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
3. Լույս է տեսել «Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը
4. Երեւանյան գրքի փառատոնը ավարտվեց, հաղթողների գործերը կհրատարակվեն
5. Ցեղասպանությանը նվիրված չեխերեն գրքի շնորհանդեսը նոյեմբերի 14-ին
6. Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
7. «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը նվիրված է հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին
8. ,,Հայաստան՝ լեռների, վանքերի ու գինու երկիր,,. Շնորհանդես եւ ցուցահանդես Հրադեց Կրալովե քաղաքում
9. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
10. Լույս է տեսել ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ գերմաներեն ժողովածուն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: