ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ հաղթելով ուկրաինահային

27 մայիսի, 2016 | 10:38

erik aghatelian czexiaՄայիսի 21-ին Ուստի նադ Լաբեում ավարտված բռնցքամարտի Չեխիայի  Գրան Պրի՝ ՚Մեծ մրցանակ ՚ առաջնությունում  հայազգի 20 ամյա Էրիկ Աղաթելյանը 3-0 հաշվով պարտության մատնելով Ուկրաինան ներկայացնող Մհեր Հովհաննիսյանին, դարձավ առաջնության ոսկե մեդալակիր։ 64 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկը արդեն 4 անգամ դարձել է  բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն։  Նրա մարզիչներն են չեխ Միրոսլավ Վրբան եւ հայաստանցի  ռուս Վասիլի Լարիոնովը։

Էրիկի ասելով Մհերը ուժեղ հակառակորդ էր եւ մենամարտն էլ շատ հետաքրքիր ու ուժեղ ստացվեց։ ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայ մարզիկը նշեց, որ եւս մեկ մենամարտ էլ պետք է լիներ, սակայն այս հաղթանակից հետո այլեւս դրա կարիքը չեղավ։ Չեխական ՙԴենիկ՚ օրաթերթը գրել է, որ Էրիկը Չեխիայից միակն էր, որ հաղթական մեդալ է նվաճել։

Սակայն Էրիկը չի կարող մեկնել նաեւ Բաքու։ ՕՐԵՐի հետ զրույցում ահա թե ինչ ասաց հայ մարզիկը.

ՙԲաքու պետք է մեկնեի օլիմպիական վարկանիշային ուղեգիր նվաճելու համար, սակայն հայտնի պատճառներով չեմ կարող մեկնել, քանի որ ապրիլյան դեպքերից հետո մեր անվտանգությունն այնտեղ ապահովված չէ։ Թեեւ կազմակերպիչները խոստանում են ապահովել իմ անվտանգությունը, բայց ես չեմ վստահում,-ասաց նա։ Ի դեպ, Էրիկը Բաքվում պետք է ներկայացներ Չեխիան։

Գրան Պրի առաջնության օրը Էրիկի եղբայրը՝ 21 տարեկան Վիկտոր Աղաթելյանը, ով 7 անգամ դարձել է Չեխիայի  չեմպիոն, առաջնության  առաջին օրը պարտություն գրանցեց Ղազախստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ եւ ցավոք զրկվեց հաղթական մեդալից։

Մյուս հայազգի մարզիկը՝ Էրիկ Ղուլիեւը Պրահայից 56 կգ քաշային կարգում պարտվելով Մոնղոլիան ներկայացնող մարզիկին՝ գրավեց 3-րդ տեղը։

Շնորհավորում ենք Էրիկներին եւ մաղթում նոր հաղթանակներ։

 

ՕՐԵՐ

Photo` CTK

agatelian ctk-box-usti-agateljan_denik-630


Առնչվող նյութեր
1. Չեխահայ բռնցքամարտիկ Էրիկ Աղաթելյանը հաղթել է Լուկաշ Պուկին
2. Վիկտոր Աղաթելյանը դարձավ Չեխիայի թիվ մեկ բռնցքամարտիկ
3. Էրիկ Աղաթելյանը՝ արծաթե մեդալակիր
4. Վիկտոր Աղաթելյանը հաղթեց բոսնիացի բռնցքամարտիկին
5. Վիկտոր Աղաթելյանը հաղթեց Չեխիայի չեմպիոնին
6. Վիկտոր Աղաթելյանը կրկին հաղթեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում
7. Չեխահայ Վիկտոր Աղաթելյանի առաջին հաղթանակը պրոֆեսիոնալ բռնցքամարտում
8. Էրիկ Աղաթելյանը ճանաչվել է 2016 թվականի Չեխիայի լավագույն բռնցքամարտիկ
9. 20-ամյա Էրիկ Աղաթելյանը դարձել է բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն
10. Վարուժան Մարտիրոսյանը հաղթեց սլովակ բռնցքամարտիկին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: