ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ

05 նոյեմբերի, 2018 | 14:50

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով չեխահայ հայտնի մշակութային եւ հասարակական գործիչ, գործարար, ՚ՈՒրարտու՚ հայ-չեխական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծննդյան 60 ամյա հոբելյանի առիթով պարգեւատրվել է նախարարության Ոսկե հուշամեդալով։

Այս մասին իր ողջույնի խոսքում հայտնեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը օրերս Լյուցերնա կենտրոնի դահլիճում տեղի ունեցած հոբելյանական երեկույթի ժամանակ։ Ներկայացնելով Ալեքսանդր Սարգսյանի անցած ստեղծագործական ճանապարհը, Հայաստանի դեսպանը ընթերցեց նաեւ սփյուռքի նախարարի շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է . ՙԱնշափ բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Չեխիայի հայ համայնքում հայերին համախմբելու, հայ մշակույթի, լեզվի պահպանման ու տարածման, ինչպես նաեւ հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում։ Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախին աջակցելուն ուղղված Ձեր աշխատանքների համար, որ տարիներ շարունակ իրականացնում եք Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության , ՙԱպրիլ 24 կոմիտե՚ի  եւ համայնքում գործող այլ կառույցների եւ անհատների հետ միասնաբար՚։

Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, անակնկալ մատուցեցին նաեւ Չեխիայի Հայ երիտասարդների միության պարախմբի մասնակիցները, ովքեր այս տարի գարնանը Պրահայի կենտրոնում Ալեքսանդր Սարգսյանի բեմադրությամբ ներկայացրել էին ՙԲերդ՚ եւ ՙՔոչարի՚ պարերը։ Իսկ վերջում ներկաներին զարմացրեց նաեւ հոբելյարը՝ հրաշալի կատարելով հայկական ժողովրդական եւ էստրադային երգեր։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի ջանքերով 2006 թվականին չեխական Յիհլավա քաղաքում կանգնեցվել է Չեխիայում առաջին հայկական խաչքարը, նրա ջանքերով ժամանակին գործել է տեղի հայկական դպրոցը, էստրադային ՙՀայուհիներ՚ անսամբլը,իրականցվել են  հայ-չեխական ուսանողական փոխանակման ծրագրեր, լույս են տեսել հայ ժողովրդի պատմությանը նվիրված հրատարակություններ, կազմակերպվել են ցուցահանդեսներ ու տարբեր ձեռնարկներ։ Նա ակտիվորեն մասնակցել է Ցեղասպանության եւ Արցախի խնդիրներին նվիրված համայնքային կարեւորագույն նախաձեռնություններին։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում առողջություն եւ բեղուն գործունեություն։

 

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
2. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
3. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
4. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
5. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
6. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
9. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
10. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: