ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ

25 ապրիլի, 2018 | 06:40

Ապրիլի 24-ինՉեխիայի տարբեր կողմերից ժամանած  հարյուրավոր չեխահայեր էին հավաքվել Պրահայում հայկական խաչքարի մոտ,ծաղիկներ խոնարհելու եւ հիշատակելու Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը։ Մինչ այդ Հայաստանի դեսպանի եւ Հայր Բարսեղի կողմից ծաղիկներ էին խոնարհվել Ֆրանց Վերֆելի ապրած տան հուշատախտակի մոտ։

Խաչքարի մոտ էին նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի երկու փոխխոսնակ, այդ թվում ՍՊԴ կուսակցության նախագահ Օկամուրան, պատգամավորներ եւ սենատորներ, օտարերկրյա դեսպաններ (Կիպրոս, Հունաստան) եւ դիվանագետներ։  Խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեց նաև Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրինագիծը ներկայացրած Ռոբին Բյոհնիշը։

Չեխիայի հայերի հոգեւոր առաջնորդ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի աղոթքից հետո,ներկաներին դիմեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ կարեւորելով օրվա խորհուրդը եւ շնորհակալություն հայտնելով ներկաներին, եւ նաեւ նախկին պատգամավոր Ռոբին Բյոհնիշին,ում ջանքերով անցյալ տարի խորհրդարանը ընդունեց Հայոց եւ այլ ցեղասպանությունների ճանաչման բանաձեւ։

Այնուհետեւ չեխահայերը շարունակեցին իրենց երթը մինչեւ հայկական եկեղեցի՝ քաղաքի կենտրոնական հրապարակով՝ վանկարկելով Թուրքիա ճանաչիր քո պատմությունը, Թուրքիա ընդունիր Հայերի ցեղասպանությունը, Չեխիա՝ շնորհակալ ենք ճանաչման համար եւ այլ լոզունգներ,ճանապարհին անցորդներին բաժանելով նաեւ ցեղասպանության մասին թռուցիկներ։

Սուրբ Հոգի եկեղեցում Հայր Բարսեղը կատարեց Սրբադասված զոհերի հիշատակին նվիրված կարգ, որից հետո դիմելով ներկաներին, նշեց, որ ոչ մի ժողովուրդ չունի այնքան սուրբ, որքան հայերը։ ՙՄի քանի տարի առաջ սրբադասվեցին Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերը։ Եվ այն, ինչ որ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլի 24-ի նախօրեին, բարոյական վերելք էր ,կարծես հրաշք լիներ, եւ աշխարհը զարմացավ եւ գնահատեց հայկական քրիստոնեական գենի արժեքը՚,- ասաց նա։

Նա մաղթեց, որ Աստված հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնի, եւ կոչ արեց հայցել մեր սրբերի բարեխոսությունը, որպեսզի հայ ժողովուրդն այլեւս սխալներ չգործի։

Այնուհետեւ ներկաներին դիմեց նաեւ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով անդրադառնալով ցեղասպանության հասցրած վնասներին, նշեց, որ մեր ժողովուրդը կարողացավ վերապրել ոչ միայն այդ արյունալի աղետը, այլեւ նորից կառուցել իր օջախը, շենացնել հարազատ հողն ու պաշտպանել այն՝ տոնելով մեծ հաղթանակներ։ Այդ հաղթանակների վառ ապացույցներն են ազատ ու անկախ երկու հայկական հանրապետությունները։

Դեսպան Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց բարեկամ չեխ ժողովրդին եւ իր ընտրյալներին, որ մեկ տարի առաջ ճանաչեցին եւ դատապարտեցին հայերի ցեղասպանությունը։ Նա կրկին շնորհակալություն հայտնեց Ռոբին Բյոհնիշին, ինչպես նաեւ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին, չեխահայերին եւ այլ չեխ բարեկամների, ովքեր իրենց դերակատարումն ունեցան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման եւ պատժման կոնվենցիայի 70 ամյակի առիթով 2018-ի դեկետեմբերին Երեւանում կհրավիրվի ցեղասպանություն առարկայի  դասավանդման եւ հետազոտություններին նվիրված 3-րդ գլոբալ ֆորումը։

ՙՀայոց ցեղասպանության մեծագույն դասն է լինել համախմբված ու միասնական, ինչպես դա դրսեւորվեց 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես վերջին երկու շաբաթվա ընթացքում , երբ Հայաստանում եւ արտասահմանում հայ ժողովուրդը միասնական ջանքերով կարողացավ ապացուցել, որ ժողովրդավարությանն այլընտարնք չկա՚,- ասաց դեսպանը։

Այնուհետեւ լեփլեցուն  եկեղեցում հնչեց ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆորեի ՙՌեքվիեմը՚, որ փայլուն ձեւով կատարեցին Պրահայի Կարլի համալսարանի երգչախումբն ու նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր,  Հայկ Ութիջյանի փայլուն ղեկավարությամբ։ Այս հրաշալի գործը, որ լիովին համահունչ էր օրվա խորհրդին, հատկապես տպավորեց ներկաներին, երբ առանձին հատվածներ երգեցին հենց ինքը՝Հայկ ՈՒթիջյանը եւ երգչուհի Անեշկա Միշոնյովան։

Երեկոն շնորհակալական խոսքով եզրափակեց Հայր Բարսեղը, չեխահայության անունից իր գնահատականը բերելով դոկտոր Հայկ Ութիջյանին եւ իր ղեկավարած նվագախմբին ու երգչախմբին։

 

Օրեր

 

Պրահա


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
2. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
3. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
4. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
5. Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում Դանիայում
6. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին
7. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
8. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում
9. Ապրիլ 24. Հայաստանի եւ Արցախի ղեկավարները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
10. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
2.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
3.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
4.«Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5.Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը. կոչ է անում հայ հոգեւորականությունը
6.Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները՝«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից
7.Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
8.Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր
9.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում
10.Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: