ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում

10 ապրիլի, 2017 | 09:48

ՎԻԵՆՆԱ.- Ծաղկազարդի կիրակին՝ 2017-ի ապրիլին 9-ին  Ավստրիայի մայրաքաղաքում  մեծ հաջողությամբ անցկացվեց  Արարատ Մարզական Միության նախաձեռնած Ա. Գարնանային Մարզական Մրցաշարը, մասնակցութեամբ Չեխիայի Պրահա, Բռնո եւ Յիհլավա քաղաքների ֆուտբոլային թիմերի։  

jihlava footbal 5

Չեխիայի Յիհլավա քաղաքի Ուրարտու մշակութային միության  Հայ Երիտասարդաց Թեւի ֆուտբոլային թիմը հաղթելով մրցաշարին մասնակից բոլոր 5 ֆուտբոլային թիմերին, գրավեց 1-ին տեղը՝ դառնալով մրցաշարի բացարձակ չեմպիոն։  Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին Վիեննայի Արարատ միության երեք տարիքային խմբերով թիմերը, ինչպես նաեւ չեխական Պրահայի եւ Բռնոյի երիտասարդական թիմերը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի մրցաշարի հաղթող էր ճանաչվել չեխական Բռնոյի ֆուտբոլի թիմը։ 

Մրցաշարին մասնակցեցին նաեւ Վիեննայի բասկետբոլի կրտսերների (Timberwolves, Vienna Kangaroos, Union Döbling) և վոլեյբոլի (Carpi Borja) վիեննական հյուր խմբերը։

 Շուրջ 200 մարզիկներ և 300 մարզասերներ հանդիսականների մասնակցությամբ՝ փակ դաշտի ֆուտբոլի չափահասների և կրտսերների խաղերի կողքին տեղի ունեցան նաեւ բասկետբոլի տիկնանց, տղամարդկանց և կրտսեր տղամարդկանց, վոլեյբոլի (խառն) և բադմինտոնի (փետրագնդակ) մրցումներ:

Մեկ րոպե լռությամբ  ներկաները հարգեցին  Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև միության ննջեցյալ անդամների հիշատակը։ 

,,ՈՒՐԱՐՏՈՒ,, Հայ – Չեխական ընկերությունը, ինչպես նաև Վիսոչինայի Հայ Համայնքի անդամները, ինչպես նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը  շնորհավորում  են մեր ֆուտբոլիստներին: Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, հաղթական գավաթի և պարգևների հանձնումը կկայանա ապրիլի 16 ին, ժամը 13:00 ին, Սուրբ  Զատիկի օրը, Յիհլավայի Սուրբ Հոգու եկեղեցում:

ՕՐԵՐ

Orer.eu

Լուսանկարները՝ Արարատ մարզական միության
vienna xaxer 2017bbrnoi timvienna achjiknervienna basketbalvienna basketbal2vienna dserki gndakvienna futbalvienna krtsernervienna sebuhvienna xaxer 2017ajihlava footbal 4


Առնչվող նյութեր
1. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Viennacontemporary ժամանակակից արվեստի ցուցահանդեսում «Կիզակետում Հայաստանն է» (Focus:Armenia) պավիլիոնի բացումը
4. Արման Կիրակոսյանը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նախագահի տեղակալ
5. Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
6. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
7. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
8. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
9. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
10. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: