ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխահայերը պահանջեցին Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ երթով անցնելով Պրահայի կենտրոնով – լուսանկարների շարք, տեսանյութ

24 ապրիլի, 2016 | 18:31

praha genocide 2016 nՊՐԱՀԱ-ՕՐԵՐ- Չեխիայի հայությունն այս ապրիլի 24-ը սկսեց ՚՚Մուսա լեռան 40 օրը՚ հայտնի վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղկեպսակի զետեղումից։ Արարողությունը կատարեցին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ու Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր Սուրբն իր խոսքում նշեց, որ նկատի ունենալով Վերֆելի դերը Հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցում, որոշել են Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հետ բանակցությունների միջոցով Պրահայում տեղադրել Ֆրանց Վերֆելի արձանը։ Հայաստանի դեսպանն իր հերթին ավելացրեց, որ Վերֆելն իրապես այն գրողն է, որի վեպի շնորհիվ Չեխիայի բարձր  քաղաքական դեմքերը, կարդինալ Դուկան եւ այլ քաղաքական գործիչներ տեղեկացել են ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ հայ ժողովրդի մասին։

Այնուհետեւ հայ համայնքի անդամները  հայոց պետության եւ եկեղեցու ներկայացուցիչների գլխավորությամբ շարժվեցին դեպի հայկական խաչքար՝  ծաղկեպսակ զետեղելով եւ անդրադառնալով օրվա խորհրդին։  Խաչքարի մոտ ծաղիկներ դրեց նաեւ Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը։ ՙԿգա մի օր,  երբ Չեխիայի խորհրդարանն  ամբողջությամբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը,- ասաց դեսպանը, հիշեցնելով, որ անցյալ տարի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ճանաչել է ցեղասպնությունը։

Չեխիայի հայ համայնքի ՚Ապրիլ 24՚ կոմիտեի եւ ԱՐՄՊՐԱՀԱ երիտասարդական միության անդամների ակտիվ կազմակերպությամբ  Վացլավի անվան հրապարակից մինչեւ Ստարոմեստսկա կենտրոնական հրապարակ հարյուրավոր հայեր քայլեցին երթով, վանկարկումներով ու հայրենասիրական երգերով, Թուրքիայից պահանջելով առերեսվել իր պատմությանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։  Հրապարակից երթի մասնակիցները շարժվեցին դեպի Սուրբ Հոգի եկեղեցի, ուր Հայր Բարսեղը մատուցեց Սրբոց Նահատակաց  բարեխոսության կարգ՝ նկատի ունենալով, որ անցյալ տարի Հայ առաքելական եկեղեցին ցեղասպանության բոլոր զոհերին սրբադասել է։

praha genocide 2016 kkԻր քարոզում Հայր Բարսեղը նշեց, որ 101-ամյակին հայ համայնքը նույն հաստատկամությամբ պահանջում է հայոց ցեղասպանության ճանաչում։ ՚Մենք խնդրում ենք Աստծուց, որպեսզի տերը զորացնի մեզ եւ  արդարության պահանջով գնանք առաջ։ Մեր թշնամին ուզում էր վերացնել աշխարհի երեսից մեր ազգը։ Մենք պետք է ուժեղանանք միասին։  Եթե չունենանք ուժեղ երկիր ու բանակ, ոչ մի բանի չենք հասնի։ Արցախի դեպքերը ցույց տվեցին, որ մնացել ենք միայնակ։  Մենք պետք է մեկ բռունցք դառնանք ու զորացնենք մեր երկիրը։ Այսօր մեզ պետք է Աստծով զորանալ եւ զենքով։ Քանի որ սրանք են  այսօրվա աշխարհի թելադրած օրենքները։ Եղբայրություն, սեր ու խաղաղություն լինի՚,- ասաց Հայր Բարսեղը։

Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն էլ նշեց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի էլ հայ համայնքը ցույց տվեց, որ միասնական է եւ մեր ձայնը կարող ենք հասցնել այս երկրի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին։ Չեխական խորհրդարանի պատվիրակությունը գտնվում է Երեւանում։ Նրանք իրենց հայտարարություններով  սատարում են ոչ միայն ցեղասպանության, այլեւ Արցախի մեր արդար գոյամարտը։ Հավատացեք, որ հաղթանակը մերն է լինելու։ Շնորհակալություն բոլորին՝  ձեր նվիրվածության եւ ակտիվության համար, -ասաց դեսպանը։

Վերջում ներկաները դիտեցին Վիգեն Չալդրանյանի ՚Ապրիլ՚ ֆիլմը՝ նկարահանված դեռեւս 30 տարի առաջ եւ նվիրված Հայոց ցեղասպանությանը։

Հայ համայնքի երթը լուսաբանվեց չեխական Պրիմա հեռուստաընկերության կողմից։

 

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի եւ Վահան Պողոսյանի

Տեսագրությունը՝ Արամ Մայիլյանի

praha genocide 2016 vahan 2 praha genocide 2016 vahan


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
5. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
8. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
9. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: