ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք

22 ապրիլի, 2018 | 08:06

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ


Այս դրամատիկ օրերին մենք՝ արտերկրում գտնվողներս, ուշիուշով հետևում ենք Հայաստանի զարգացումներին: Մենք տեսնում ենք փողոցներն ու հրապարակները ողողած տասնյակ հազարավոր հայրենակիցների, հիմնականում երիտասարդների, ովքեր անում են, թվում էր թե՝ աներևակայելին, նրանք ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ Սերժ Սարգսյանի ոստիկաններից, նրանք պահանջում են ժողովրդին կեղեքող, լլկող, նվաստացնող, արհամարհող, անարդարությամբ և զորբայությամբ, լկտի հանցանքներով և խաբեությամբ իշխանությունը զավթած նողկալի ռեժիմի հրաժարականը:

Դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա պարոն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած այս շարժումը, մտահոգությունը համակել է բոլորիս, որովհետև Մարտի 1 տեսած ժողովուրդը չի կարող բացառել ռեժիմի կողմից նոր արյունալի հանցագործության վտանգը: Բայց բոլորս նաև հուսով ենք, որ իշխանությունը այնուամենայնիվ չի համարձակվի ձեռք բարձրացնել մեր ազնիվ, բարի և շատ սիրելի երեխաների վրա: Նրանք այլևս չեն ուզում խեղդվել մականունավոոր անդաստիարակների կրունկների տակ: Այդ սերունդը պահանջում է իշխանության հրաժարական և մի բան, որը մենք, ավաղ, չենք ապահովել՝ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ, ԹԱՓԱՆՑԻԿ ընտրություններ:

Այս սերունդը չի ուզում հեռանալ Երկրից, գիտակցելով, որ արտագաղթը հասել է մի այնպիսի աստիճանի, որից անդին Հայրենիքի անխուսափելի կործանումն է:

Այս սերունդը մեր բոլորիս աջակության կարիքն ունի: Մենք, Չեխիայում ապրող հայերս, պահանջում ենք իրավապահների կողմից ցուցարարների բոլոր իրավունքների ապահովում: Եթե ռեժիմը համարձակվի արյուն թափել՝ ԵՐԲԵՔ ներում չի ստանա: Եթե խոհեմ գտնվի՝ լուռ կհեռանա, ճանապարհ բացելով նոր ուժերի առաջ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հայրենակիցներին և նրանց հետ կրկնում՝ «Մերժի՛ր Սերժին», մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի և նրա ԱՄԲՈՂՋ ռեժիմի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ;

Չեխիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ;
21,04,2018
Պրահա


Առնչվող նյութեր
1. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
3. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
4. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
5. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
6. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը
7. Ազգային գրադարանում նշվեց Հայաստանի անկախության 27 ամյակն ու Գրատպության թանգարանի մեկ ամյակը
8. Հայաստանի և Կիրիբատիի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
10. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
2.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
3.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
4.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
5.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
7.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
8.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
9.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
10.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: