ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական ներդրում Հայաստանում.170-400 աշխատատեղերի ստեղծում

28 ապրիլի, 2017 | 10:02

Չեխական «Գրանդերա» ընկերությունը Հայաստանում լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն կհիմնի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և չեխական «Գրանդերա» փակ բաժնետիրական ընկերության միջև ապրիլի 26-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան։

Հուշագրով նախատեսվում է կողմերի միջև գործընկերային հարաբերությունների ստեղծում և երկարաժամկետ, արդյունավետ ու փոխշահավետ գործակցության զարգացման ապահովում՝ ուղղված Հայաստանի քաղաքների և գյուղերի փողոցային լուսավորության արդիականացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության ժամանակակից գործարանի կառուցմանը։

Նոր գործարանի կառուցումը հնարավորություն կընձեռի ստեղծելու լուսադիոդային լուսավորման համակարգերի մրցունակ հայկական արտադրանք, իսկ արտադրության ընդլայնումը նոր շուկաների հնարավորություն կբացի ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրներում։

Լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրության գործարանի կառուցումը նախատեսվում է իրականացնել 15 ամիսների ընթացքում։ Գործարանի նախնական հզորությունը կկազմի տարեկան 18 000 միավոր։ Առաջին փուլում նախատեսվում է 170 աշխատատեղերի ստեղծում, արտադրության ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 400-ի։

Ներդրումային ծրագրի իրակակացման շրջանակում, ըստ անհրաժեշտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից «Գրանդերա» ընկերությանը աջակցություն կցուցաբերվի ՀՀ կառավարության կողմից սահմանված օժանդակության գործիքակազմից։

Նախարար Սուրեն Կարայանը նշել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանում պատրաստվում եք ներդրումներ իրականացնել։ Մենք պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցել բոլոր հնարավոր ուղղություններով և աջակցություն ցուցաբերել»։

«Հայաստանը շատ հետաքրքիր է մեզ համար․ այն ունի ազատ շուկա, և մենք այստեղ ոչ մի խորընդոտ չենք հանդիպել։ Ես զգում եմ Հայաստանի մեծ ներուժը։ Դուք նոր տեխնոլոգիաների կարիք ունեք, և դա մենք միասին կստեղծենք։ Մենք նաև կապահովենք նոր աշխատատեղեր»,- նշել է «Գրանդերա» ՓԲԸ կառավարման նախագահ Կարել Կրեյզան՝ հավելելով, որ ՀՀ կառավարության՝ մասնավորապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ աշխատանքը շատ արդյունավետ է եղել։

Այս մասին հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
2. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
3. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
4. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
5. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
6. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
7. Բիզնես միջավայր ու տնտեսական քաղաքականություն. Քննարկում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: