ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական մամուլ-Տոմաշ Շմիդ. ,, Անկարայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում անհանդուրժող է ,,

05 մայիսի, 2015 | 10:46

lidovky MSL5ab6ee_Armenian_Genocide_Map_ensvgԳաղթի ճանապարհներ, ճամբարներ, ողջակիզումներ: Հայոց ցեղասպանության ժառանգությունը կրում են նաև հարյուր տարի անց:

Մեկ ու կես միլիոն տանջված մարդկային կյանքեր, չոր անապատում ոչնչացման գնացող գաղթի ճանապարհներ – սա ցեղասպանություն է:

Օսմանյան կայսրության արյունալի դաժանության հետևանքները կրում են ոչ միայն  վերապրածների ժառանգները, այլ նաև Թուրքիան, որը մինչ օրս  այդ դաժան ջարդերը չի  ընդունում որպես ցեղասպանություն: “Բառախաղ թվերի հետ, բռնություններ՝ որպես պատերազմի պատճառ, արտաքսում՝ ռուսների հետ համագործակցելու պատճառով”- Անկարայի փաստարկները Lidovky.cz – ի համար ներկայացնում է քաղաքագետ Թոմաշ Շմիդը։

Lidovky.cz: Մինչ աշխարհն այսօր` ապրիլի 24-ին, նշում է 2015թ. հայ ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան չի ընդունում “ցեղասպանություն” բառի օգտագործումը, ինչի ապացույց է վերջերս նրանց սուր արձագանքը Ֆրանցիսկոս պապի խոսքին: Ի՞նչն է Անկարային ստիպում այդպես սուր արձագանքելու:

-Անկարայի քաղաքականությունը տվյալ դեպքում անհանդուրժող է, և արյունալի հանցագործության բացահայտման ցանկացած փորձ շատ հիվանդագին է ընդունվում: Անկարան կանխում է մի շարք քարոզչություններ, ինչպես անուղղակիորեն, անպես էլ, իմ անձնական կարծիքով, ուղղակի կաշառելով աշխարհի շատ երկրների ազդեցիկ քաղաքական, գիտական և հասարակական ներկայացուցիչներին, որոնք թուրքերին այսպես թե այնպես շատ կարևոր են համարում: Դա այդպես է նույնիսկ Չեխիայում՝  որոշ մարդկանց պարագայում:

Թուրքիան թերևս փաստացիորեն համարվում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, որը մեղավոր է զանգվածային սպանություններում: Ինչո՞ւ տվյալ դեպքում, ի տարբերություն Գերմանիայի (Հոլոքոստի), հրաժարվում է ընդունել իր մեղքը:

-Ժամանակակից Թուրքիայի գաղափարները կապված են ազգայնականության հետ, որը հիմնված է երիտթուրքերի գաղափարախոսության վրա: Վերջինս ոգեշնչվել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալի`Աթաթուրքի կողմից:

Հիմնականում երիտթուրքերի ռեժիմը և դրա ազգայնական, շովինիստ գաղափարախոսությունն է հայերի դեմ ջարդերի հիմնական պատճառը, թեև դրանք անսովոր չէին 19-րդ դարում՝ դեռ դասական սուլթանության օրոք, երբ հայերը դարձան ամենամեծ ոչ մահմեդական փոքրամասնությունը,  Օսմանյան կայսրության թուլացման օրերին: Սակայն, երիտթուրքերը կազմակերպեցին աննախադեպ բռնություններ այնպիսի ուժգնությամբ, որ հարյուր հազարավոր հայեր զոհվեցին, մինչդեռ, ըստ առավել լուրջ պատմական հետազոտությունների եւ հեղինակների, ավելի քան մեկ միլիոն զոհեր են նշվում, մոտավորապես 1,5 մլն, մի թիվ, որը դարձել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ, այնպես, ինչպես 6 մլն հրեաների ցեղասպանությունը: Սուլթանից հետո տեղական ջարդերի բնույթ կրող բռնություններ են եղել նույնիսկ 1895 – 1896թթ.ընթացքում, երբ մեր իմացությամբ տասնյակ հազարավոր հայեր են զոհվել:

Lidovky.cz: Ինչո՞ւ հենց հայերը։

-Պատճառը հիմնականում այն է, որ իրականացվող պանթուրքիզմի գաղափարախոսության  էությունը հանդիսանում է թուրքական ժողովուրդների միավորումը: Հայերը հանդիսանում էին բնական էթնո-աշխարհագրական խոչընդոտ նման միավորման համար: Սերբերի, բուլղարացիների և հույների անկախացումից հետո նրանք եղել են ամենամեծ ոչ մուսուլմանական  փոքրամասնությունը: Պարադոքս է, բայց  արդյունաբերական հեղափոխությունը բերեց սոցիալ-տնտեսական հաջողությունների, քանի որ հող մշակելը նրանց մոտ արդեն դժվարացել էր: Բացի դրանից նրանք ապրում էին անբերրի շրջաններում՝ լեռներում: Կենտրոնացած էին հիմանականում առևտրի և մտավոր աշխատանքի վրա, ինչպես նաև անասնապահության: Հաճախ նրանց կոչում էին “Օսմանյան հրեաներ”:

Թուրքերի զանգվածային բռնությունները հայերի նկատմամբ հիմնականում համաձայնեցված էր, գոնե նրանց համար, ովքեր ավելի իրատեսորեն էին մտածում: Բայց հետեւողականորեն պնդում էին այն փաստը, որ նրանք նույնպես պատերազմի զոհ են, որ բռնություններ տեղի են ունեցել երկու կողմերում, եւ հիմնովին ժխտում են ցեղասպանության մտադրությունը: Ամենաժխտողական թուրք առաջնորդները նույնիսկ չեն հաստատում  հայերի՝  որպես ազգի կամ էթնիկ խմբի գոյությունը, պնդելով օրինակ, որ Հայաստանը միայն աշխարհագրական հասկացություն է: Ժխտում են, թե այն երբևէ գոյություն է ունեցել:

 

Lidovky.cz: Ինչի՞ վրա է հիմնված այդպիսի փաստարկը։

-Մասամբ այն բացատրվում է վերոնշյալով: Բոլոր բռնությունները պատերազմի մի մասն էին: Անկարայի կարծիքով հայերը Ռուսաստանի կողմն էին բռնել, որը օսմանյան թուրքերի հակառակորդն էր: Իհարկե, սա բոլորովին անտեղի փաստարկ չէ: Իրականում ոչ քիչ հայեր են կռվել հօգուտ ռուսների: Սակայն նրանց մեծ մասն Օսմանյան կայսրության քաղաքացիներ չէին, այլ խոսքը գնում է ռուսական ցարի ծառաների մասին, քանի որ հայ ժողովուրդը այն ժամանակ բաժանված է եղել երկու կայսրությունների միջև (Պարսից կայսրությունն այդ ժամանակ գերակշռում էր հայաբնակ փոքր տարածք):

Օսմանյան հայերը բաժանված են եղել: Նրանց մեծ մասն, ովքեր զորակոչման են ենթարկվել, հավատարիմ էին սուլթանին, մյուսները աջակցում էին Ռուսաստանին: Իսկ այն մասը, որը խրախուսում էր Ռուսաստանին, այդ պատճառով պետք է  տեղահանվեի՞ն: Եվ նույնիսկ ենթադրելով, որ նրանք տեղանահվել են, այն պետք է պատճառ լիներ, որ տեղահանվեր մի ամբողջ ժողովո՞ւրդ: Տեղահանումն էլ առավել տարածված տերմին է, որն Անկարան պաշտոնապես օգտագործում է: Պատկերացրեք, որ մոտավորապես 70 000 Չեխոսլովակիայի լեգիոներներ Ռուսաստանում, ինչպես նաև Սերբիայում, Ֆրանսիայում կամ Իտալիայում նման ռեպրեսիաների պատճառ հանդիսանային  Հաբսբուրգյան միապետության կողմից … ինչպե՞ս կընկալվեր նման  տրամաբանությունը: Կամ եթե Հոլոքոստի ժխտողները պնդեին, որ հրեաները նացիստների դեմ զինված դիմադրություն էին ցույց տալիս:

Lidovky.cz: Այսինքն թուրքական փաստարկներն ունեն մի քանի տարբերակ։

-Այո, դա ցեղասպանություն չէր, դա տեղահանում էր: Տեղահանում էինք այն պատճառով, որպեսզի մեզ չդավաճանեին ռուսների հետ: Նրանք մեզ նույնպես սպանում էին: Որոշ թուրք ներկայացուցիչներ ավելի հեռու են գնում, երբ ժխտում են հայերի գոյությունը: Եվ իհարկե սկսվում է թվերի բառախաղը զոհերի քանակի հետ կապված: Ժխտողականների սիրելի տեսակետը: Իհարկե, նաև հայերի կողմից  բուռն արձագանքի  եմ հանդիպել, երբ չեմ պահպանել 1.5 մլն թիվը: Սակայն փորձեք հրեական Հոլոքոստի դեպքում չպահպանել 6 մլն թիվը, դա նույնպես կարող է առաջացնել մեծ դժգոհություն, որն հաճախ շատ ավելի բարդ է այն առումով, որ կարող եք դիտվել որպես Հոլոքոստի ժխտող, ինչը բազմաթիվ երկրներում հանցագործություն է համարվում:

Հայոց ցեղասպանության ժխտումը չի համարվում հանցագործություն որևէ երկրում: /խմբ.ՕՐԵՐ-  Հեղինակը տեղյակ չէ, որ նման օրենքներ ընդունվել են Շվեյցարիայում եւ Սլովակիայում/։ Բայց օրինակ Ֆրանսիան քննարկում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը օրենքը կոչեց հակասահմանադրական: Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն ընդունում են միայն որոշ երկրներ, օրինակ մեր ամենամոտ հարևան Սլովակիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բայց Իսրաելը, որի ազգն ունի իրեն առավել մոտ, նմանատիպ  ցավալի բռնության փորձ, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Lidovky.cz: Ի՞նչն է պատճառը։

-Առաջին հերթին պատճառը ռազմավարական է: Թուրքիան միշտ եղել է Իսրայելի միակ խոշոր դաշնակիցը Մերձավոր Արեւելքում, ռազմական հզոր ոչ արաբական պետությունը, որի վրա էլ շեշտը հիմնականում դնում է Իսրայելը: Էրդողանի նշանակմամբ հարաբերությունները կտրուկ վատացան, սակայն դեռ դաշնակիցներ են Ադրբեջանի հետ,   մի պետության, որը գտնվում է Հայաստանի հետ պատերազմական վիճակում: Իսրայելը, այնուամենայնիվ, հանդիսանում է զենքի եւ ռազմական տեխնիկայի կարեւոր հաճախորդ, ինչպես նաև դաշնակից է Իրանի դեմ: Հակառակ դրան, Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի և մի շարք արաբական երկրների հետ:

Այնպես որ աշխարհաքաղաքականությունը, բարոյականությունը և նմանատիպ պատմական փորձը դրանում ոչ մի նշանակություն չունեն: Իսրաելական հասարակության զգալի մասի մոտ զգացողություն կա, որ Հոլոքոստը և հրեական տառապանքը եզակի է: Սակայն ես անձամբ այն դիտում եմ որպես ազգայնամոլություն: Չի կարող մի երկրի անդամների կյանքը առավել արժեքավոր լինել մի այլ երկրի անդամների կյանքից: Հոլոքոստը եզակի է շատ տեսանկյուններից, բայց ոչ իր ցեղասպան բնույթով: Մյուս կողմից իսրայելական հասարակության եւ մտավորականների մեջ բավականին տարածված կարծիք է, որ պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչևէ, իրական աշխարհաքաղաքականությունը բարոյական արժեքների վրա շատ չի հիմնված, և հայոց հարցը առանցքային չի համարվում Իսրայելում:

Lidovky.cz: Հիմնարար հարց է համարվում` դա իրո՞ք ցեղասպանություն էր:

-Պատմական տվյալները և հետազոտությունները լիազորում են առանց որևէ կասկածի իրադարձությունը, որը սկսվել է 1915թ. և տևել է մինչև 1917թ. և ավարտվել է 1923թ.-ին,  որակել որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունը իրավական և պատմական տերմին է: Ինքը` Թուրքիան, երբ 1945 թ.-ին դարձավ ՄԱԿ-ի  անդամ , ստորագրեց Ընդդեմ ցեղասպանության կոնվենցիան: Ըստ այդ կոնվենցիայի 2-րդ հոդվածի, ցեղասպանությունը դա ամբողջությամբ կամ մասամբ, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի միտումնավոր ոչնչացումն է: Այդ խմբի անդամների սպանությունը` պատճառելով լուրջ մարմնական կամ մտավոր վնաս: Միտումնավոր այնպիսի պայմանների ստեղծումը , որում հաշվի է առնված  տվյալ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը: Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեր այդ խմբի ծնելիությունը: Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։

Եվ սա պատահել է: Հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել: Ապացուցել այն միայն պարզ փաստաթղթով հնարավոր չէ, բայց դա հնարավոր չէ նույնիսկ Հոլոքոստի դեպքում: Հիմնականում դա առանձին ապացույցների մի շարք է: Հայկական ցեղասպանության դեպքում մենք ունենք վերապրած ականատեսների պատմությունները, արևմտյան դիվանագետների պատմությունները, գրավոր փաստաթղթեր։ Ցույց է տրվել նաև, այսպես կոչված, հատուկ կազմակերպության գոյությունը, որը կոորդինացնում էր հայերի տեղահանումը: Ի դեպ, մենք շատ հաճախ հանդիպում ենք այդպիսի խոստումների, որոնք հրեաներին տրվել են նացիստները, երբ շարժվում էին դեպի արևելք, որտեղ իրականում մահն էր: Հայերի դեպքում այն եղել է հարավը:

Lidovky.cz: Նացիստական ռեժիմը հրեաներին սպանում էր փամփուշտներով և քաղցած թողնելով, ապա գազով: Ինչպիսի՞ն էր հայերի ճակատագիրը:

-Նրանք բոլորը զոհվել են Սիրիայի անապատի ճանապարհին: Նրանցից շատերը մահացել են ճամբարներում, ես կանվանեի հավաքագրման ճամբարներում: Շատերը նահատակվել են չոր անապատում երկար քայլելու ընթացքում: Նրանք, ովքեր հասել են, ողջակիզվել են այնտեղ:

Այն ժամանակների հանցագործություններում միայն թուրքերին մեղադրելը մեծ սխալ է: Մի շարք անմիջական հանցագործություններ կատարվել են քրդական էթնիկ խմբավորումների կողմից, ինչն այսօր անտեսվում է ոչ միայն քրդերի կողմից, այլ նաև հայերի, որոնք այժմ դաշնակից են տեսնում քրդերի մեջ: Բացի այդ, կային նաեւ թուրք ազգի ներկայացուցիչներ, ովքեր հրաժարվել էին ցեղասպան քաղաքականությունից և նրանցից շատերը անմիջականորեն օգնել են հայերին: Եվ հաճախ նրանք կրոնական միավորումների ներկայացուցիչներ էին: Անհրաժեշտ է ընդգծել, որ հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել ոչ կրոնական հարթության վրա: Երիտթուրքական ռեժիմը աշխարհիկ էր, քեմալիզմը` նույնպես: Եւ շատ մոլլաներ եւ մահմեդական էլիտայի այլ ներկայացուցիչներ օգնել են քրիստոնյա (գրիգորյան) հայերին:

Հարկ է նաեւ նշել, որ սպանության թիրախ են դարձել ոչ միայն հայերը, այլեւ ասորիները, հույները եւ արաբ քրիստոնյաները, ովքեր ապրում էին Օսմանյան կայսրության արեւելքում եւ հարավում: Հաճախ այն պատճառով, որ օրինազանցներին չէին տարբերում հայերից: Օսմանյան կայսրության փոքրամասնությունը 100 տարի հետո էլ էթնիկ սահմանում չունի, genocide MSL5ab6f4_Morgenthau336այլ միայն  կրոնական։ Երիտթուրքերի աշխարհիկ ազգայնական կառավարությունը սրա օգտագործումը չի կարողացել կանխել:

Թոմաշ Շմիդ

Լիդովե Նովինի օրաթերթ, ապրիլի 24.2015

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հովսեփյան (Պրահա)


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
10. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: