ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական մամուլ- ԴՆԵՍ օրաթերթը Հենրիխ Մխիթարյանին համարում է Հայաստանի ֆուտբոլի թագավորն ու հպարտությունը

05 սեպտեմբերի, 2013 | 13:20

dnes footbal1ՊՐԱՀԱ- Չեխական մամուլն այսօր լի է վաղը սպասվելիք Չեխիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը նվիրված հրապարակումներով։ Մասնավորապես ամենաազդեցիկ եւ բազմատպաքանակ ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը մի ամբողջ էջ է հատկացրել հայկական ֆուտբոլային թիմին` գլխավոր թեմա դարձնելով Հենրիխ Մխիթարյանի խաղը։

Լրագրող Յան Պալիչկան հարցազրույց է վերցրել Հենրիխից, ով պատմել է իր մանկության եւ հոր` վաղամեռիկ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։ Հենրիխի քույրը աշխատում է ՈՒԵՖԱ-ում, իսկ մայրը հոգ է տանում ողջ հավաքականի համար։ Հեղինակը պատմում է , թե ինչպիսի հաջողությունների է հասել Հենրիխը Դոնեցկի ,,Շախտյորում,, դարձել լավագույն ռմբարկուն , եւ 700 միլիոն կրոնով տեղափոխվել Դորտմունդի թիմը։ Այնուհետեւ Չեխիայի հավաքականի անդամ Հյուբշմանը շատ բարձր է գնահատում հայ ֆուտբոլիստին։ Նշվում է ‚ որ նա տիրապետում է չորս միջազգային լեզվի, եւ այժմ էլ սովորում է գերմաներեն։

Մի այլ հարցազրույց է տպագրված չեխահայ գործարար Մհեր Գամջյանի հետ, ով պատմում է, թե ինչ նշանակություն ունի հայերի համար ֆուտբոլը եւ ինչպես են այժմ ֆուտբոլային խաղերը դիտում երեւանյան սրճարաններում։ Նա նաեւ նշում է, որ Հայաստանում շատ լավ գիտեն չեխ ֆուտբոլիստներ Չեխին, Ռոսիցկուն եւ Հյուբշմանին։ Նրա խոսքերով չեխահայությունը անհամբերությամբ է սպասում վաղվա խաղին եւ հույս տածում, որ Հայաստանի հավաքականը կհաղթի։

Լրագրող Ռադիմ Տրուշինան էլ հարցազրույց է տպագրել չեխական թիմի դիտորդ Դանիել Դրահոկոպիլի հետ, ով բարձր է գնահատում Հայաստանի թիմը, հատկապես Հենրիխ Մխիթարյանին, Գեւորգ Ղազարյանին, Արաս Օզբիլիսին եւ Յուրա Մովսիսյանին։ Որպեսզի չեխերը հաղթեն հայկական թիմին, պետք է լավ նայեն Հայաստան-Դանիա խաղի տեսագրությունը։ Այսպիսի խորհուրդ է տալիս չեխ մարզական մեկնաբանը։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արա Թադեւոսյան. Վարդան Մինասյանի ֆենոմենը
2. Հայաստան-Իտալիան ավարտվեց 2։2 հաշվով
3. Ֆուտբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Բուլղարիայի թիմին 2:1 հաշվով
4. Մեծ սկանդալ չեխական ֆուտբոլում
5. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 12 տեղով ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում
6. Հայաստանի հավաքականը Երեւանում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց. Հայաստան-Դանիա՝ 0:1
7. Հայաստան – Չեխիա 2։1 – ֆոտոռեպորտաժ
8. Հայաստանի հավաքականից ակնկալում են հաղթանակ
9. Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Չեխիա
10. Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականն ուժեղ է Չեխիայից

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: