ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը

16 հոկտեմբերի, 2014 | 09:20
der-zor-church02 Չեխական հեղինակավոր IDnes.cz («Այսօր») համացանցային  պարբերականում հայտնի լրագրող Աննա Բարոխովան  հոկտեմբերի 13-ին հրապարակել է«Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության

եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին» հոդվածը (ստորև ներկայացվում է թարգմանաբար), որում մտահոգություն է
հայտնել Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցու ավիրման առթիվ:

Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին, հղումներ զետեղելով այս
թեմայով նախկինում եղած հրապարակումներին: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին,
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ, այս բարբարոսությունը խստորեն դատապարտվել է Չեխիայի հոգևոր առաջնորդ,
Պրահայի Արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկայի կողմից:

Սեպտեմբերի 27-ին Բռնոյի Տոմաշ Մասարիկի համալսարանի դասախոս, քաղաքագետ Տոմաշ Շմիդը հեղինակավոր «Lidové noviny» («Ժողովրդական լուրեր») օրաթերթում «Ուրիշ իսլամ. այն, որը մեզ համար վտանգավոր է՚՚ վերնագրով համանման
հոդված է հրատարակել:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը,
քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին

Իսլամական ծայրահեղականներն անցած ամիս ոչնչացրել են քրիստոնեական
եկեղեցի-հուշահամալիրը Սիրիայի Դեյր Զորում, որը սրբավայր էր հայերի
համար: Այդ եկեղեցի-հուշահամալիրի բակում գտնվում էին Հայոց
Ցեղասպանության նահատակների մասունքները: Ծայրահեղականներն իրենց
արարմունքն արդարացնում են այն իսլամին դեմ լինելու հանգամանքով:

BBC-ի տեղեկացմամբ, ծայրահեղականները նշել են, որ հուշ և գերեզման
պաշտելը իսլամին դեմ է: Իսլամիստ զինյալները խոստացել են, որ այդպիսի
հուշահամալիրներն այլևս պետք է ոչնչացվեն: Գրեթե վերջին մեկ ամսվա
ընթացքում ավիրվել են մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների մի շարք
հուշարձաններ:

Դեյր Զորում սեպտեմբերի վերջին ծայրահեղականների կողմից ոչնչացված
քրիստոնեական եկեղեցին հայկական համայնքի համար ուներ հատուկ
նշանակություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանության հուշահամալիրն է,
որտեղ գտնվում էին Հայոց ցեղասպանության նահատակների մասունքները:
Սեպտեմբերի 21-ից սոցիալական ցանցում արդեն տեղադրվել էին ավերված
եկեղեցու մի շարք լուսանկարներ:

Այդ եկեղեցին գործում է նաև որպես գերեզմանատուն, ինչպես նաև
քրիստոնյաների հավաքույթի կենտրոն թե՛ Սիրիայի, թե՛ Լիբանանի քրիստոնյաների
համար: 2002 թվականից սկսած ապրիլի 24-ին երթեր էին կազմակերպվում դեպի
այդ եկեղեցի: Այդ հուշահամալիրի տարածքում թաղված են ավելի քան 1 միլիոն
հայկական և ասորեական քրիստոնյաներ, որոնք սպանվել են թուրք
մահմեդականների կողմից:

«Այդ վայրը հայերի համար ունի մոտավորապես այն նշանակությունը, ինչ
Օսվենցիմը՝ հրեաների համար» – գրել է «Ժողովրդական լուրեր» թերթի իր
մեկնաբանությունում քաղաքագետ Տոմաշ Շմիդը:

tomas smidՀուշահամալիրի ոչնչացումը մեծ արձագանք չգտավ: Կատարվածի մասին իր
քննադատությունը հայտնեց միայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Նա
նշեց. «Ես դատապարտում եմ հայերի համար մեծ արժեք ունեցող հայկական
եկեղեցու ոչնչացումը Դեյր Զորում, քանի որ Ֆրանսիան ընդունում է բոլոր
կրոնները և հարգում հոգևոր արժեքները: Բոլոր հուշահամալիրները պետք է
զերծ նման հարձակումներից»,- մեջբերել է Արմենպրեսը:

Ավելի ուշ արձագանքել է նաև Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գրասենյակը
(OHCHR): «Մենք դատապարտում ենք եկեղեցու և եկեղեցական այլ կրոնական
հաստատությունների ոչնչացումը: Կրոնական հաստատությունները հատուկ
պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով և պետք է
հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից»,- ասված է հոկտեմբերի սկզբին
ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գրասենյակի խոսնակ Ռուպերտ Քոլվիլի
հայտարարության մեջ: Նա նաև ավելացրեց, որ Սիրիայի ղեկավարությունը
վերջին շրջանում ևս հարգանք չի տածում հուշարձանների նկատմամբ, և դրա
վառ օրինակներն են վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչնչացված մի շարք
պատմական և հնեաբանական հուշահամալիրներ:

Tert.am


Առնչվող նյութեր
1. Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն
2. «Զետոր» չեխական ընկերությունը ծրագրում է մտնել հայաստանյան շուկա
3. Յան Բարտոշեկ.«Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»
4. Միլոշ Զեման. Ամեն մարդ իր հայրենիքում պետք է ապրի
5. Գյումրիի մասին ֆիլմը ՝ ,,20 անքուն տարիներ,,ը Չեխական 2-րդ ալիքով
6. Օրենքով գող՚ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխական ոստիկանությունը կարող է հայտարարել միջազգային հետախուզում
7. Սոպրանո Վարինե Մկրտչյանը հիացրեց հանդիսատեսինˋ չեխական Սմիրիցեի միջազգային երաժշտական փառատոնում
8. Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը 500 հազար կրոն է հանգանակել Ուկրաինայի ընդդիմության օգնության համար
9. Դավիթ Չեռնիի հայտնի քանդակաշարքը բացվել է չեխական Մլադա Բոլեսլավ քաղաքում
10. Չեխական ,,Ֆոտոարտ,, ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանն արժանացել է ,,Կամերա Մագնա 2013,, լուսանկարչական մրցանակի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: