ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական հեռուստատեությունը անդրադարձավ Արցախի իրավիճակին. դժվար է կանխորոշել, թե ինչ արդյունք կտան բանակցությունները

07 ապրիլի, 2016 | 10:31

ct24Այսօր կեսօրի լուրերի թողարկման ընթացքում  ՉՏ24 գլխավոր լրատվական  հեռուստաընկերությունն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, անդրադառնալով ժամանակավորապես հաստատված հրադադարից հետո սպասվող կողմերի քայլերին։ Հեռուստամեկնաբանը հարցազրույց վարեց հայտնի լրագրող, Կովկասի հարցերով փորձագետ Պետրա Պրոխազկովայի հետ։ Վերջինս նշեց, որ թեեւ Ռուսաստանը համարվում է Հայաստանի դաշնակից, սակայն այս դեպքում պահել է չեզոքություն, նկատի ունենալով իր միջնորդի դերը ԵԱՀԿ շրջանակներում, միեւնույն ժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները Բաքվի հետ, որին 2 միլիարդ դոլլարի  գերժամանակակից զինտեխնիկա է վաճառել։

Պետրա Պրոխազկովան նաեւ դժվարացավ նշել, թե դիվանագիտական բանակցությունները ինչպիսի արդյունք կտան, քանի որ Ադրբեջանը մի կողմից պահանջում է  հայկական կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի հարակա շրջանների վերադարձ, մյուս կողմից հայկական կողմը այդ տարածքները չի կարող վերադարձնել իր երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով։ Այնպես որ, շատ դժվար է ենթադրել, թե ինչ արդյունք կտա այսօր Երեւան ժամանող Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւի եւ Բաքու ժամանող արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները։ Միաժամանակ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են կողմերի հետ հանդիպումները։ Խոսվեց նաեւ Թուրքիայի կողսից Ադրբեջանին ցուցադրվող օգնության մասին։

Ռեպորտաժի ընթացքում ցուցադրվեցին նաեւ կարճ հարցազրույցներ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի Գերմանիայում ունեցած հանդիպումների տեսաշարքը։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: