ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական Լիդիցեում հնչեց հայկական երգն ու պարը

01 հունիսի, 2011 | 20:33

 /Արխիվ/

 Լիդիցե. Հունիսի 1-ին չեխական Լիդիցեում բացված Գեղարվեստի 39-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում այս տարի մասնակցել են 66 երկրների 25 450 աշխատանքներ։ Միջազգային ժյուրին ներկայացված աշխատանքներից մրցանակներ է տվել 1471-ին, այդ թվում Հայաստանից ներկայացված 5 աշխատանքների։ Մեդալի է արժանացել Դիլիջանի Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցըՙ Ալիկ Եսայանի (7տ.), Թամարա Քոչարյանի(11 տ.), Ալիանս Մուկուչյանի( 12 տ.) եւ Սոֆի Սիմոնյանի (6 տ.) ներկայացրած գեղանկարչական աշխատանքների համար։ Ցուցահանդեսի մեդալի է արժանացել նաեւ Վանաձորի Գրիբոյեդովի անվան 11 միջնակարգ դպրոցի սան Գագիկ Թադեւոսյանը (12 տ.)ՙ հայկական եկեղեցու լուսանկարի համար։ Եվս մեկ հայՙ Պրահա 1-ի դպրոցներից մեկի սան՝ 13-ամյա Դենիս Հակոբյանն արժանացել է հատուկ մրցանակի։

Այս տարվա միջոցառումը հատկանշական էր նաեւ նրանով, որ ցուցահանդեսի բացման գեղարվեստական մասը ներկայացրին Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի սաներըՙ ժողովրդական երգ ու պարով, ինչը ջերմորեն ընդունվեց հանդիսականների կողմից։

Հանդիսությանը ներկա էր եւ ելույթ ունեցավ Չեխիայի սենատի փոխնախագահ Պրեմիսլ Սոբոտկան, ով կարեւորեց մանկական նման ցուցադրության նշանակությունը այնպիսի մի գյուղում, ինչպիսին Լիդիցեն է։ Պաշտոնական ելույթներից ու մրցանակների հանձնումից հետո, Լիդիցե թանգարան-պատկերասրահի շենքում բացվեց մրցանակների արժանացած աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ այս գյուղը 1942 թվականի հունիսի 10-ին ոչնչացվել է ֆաշիստների կողմից, եւ զոհվածների թվում էին նաեւ 82 երեխաներ, որոնց հիշատակին նվիրված հուշարձանը Լիդիցեի թանգարանային համալիրի տարածքում է։ Ի դեպ, այդ հրեշավոր փաստին է նվիրված նաեւ օրերս չեխական կինոթատրոններում ցուցադրվող “Լիդիցե” գեղարվեստական ֆիլմը, որով առաջին անգամ անդրադարձ է կատարվում 70 տարի առաջ այս գյուղում կատարված ողբերգական դեպքերին։

 

ԿովկասԱրեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
2. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
5. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
6. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
7. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
8. Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ցուցահանդեսը Երեւանում
9. Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
10. «Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: