ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական Լիդիցեում կբացվի ,,Գողացված մանկություն.Հայոց ցեղասպանության զոհ երեխաներ,, ցուցահանդեսը

25 մայիսի, 2015 | 11:43

genocida LidiceՀունիսի 1-ին ժամը 17.30-ին Չեխիայի Լիդիցե հուշահամալիրի թանգարանային հատվածում կբացվի ,,Գողացված մանկություն.Հայոց ցեղասպանության զոհ երեխաները,, լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը  եւ Չեխիայի մշակյութի նախարար Դանիել Հերմանը։ Սա նմանատիպ առաջին ցուցահանդեսի բացումն է Լիդիցեի հուշահամալիրում։ Ինչպես տեղեկանում ենք  Չեխիայի մշակույթի նախարարությունից, ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիդիցեի հուշահամալիրը, Երեւանի ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։

Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվում են ցեղասպանությանը զոհ գնացած երեխաների ճակատագրերը՝  լուսանկարներով ու հարակից պատմական վավերագրերով, որոնք վկայում են բռնագաղթի ճանապարհն անցած հազարավոր երեխաների ոչնչացումը թուրքական պետության կողմից կամ  մանկատներում անցկացրած որբ հայ մանուկների կյանքը։

Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է եւ ծաղկում է ապրել  միլիոնավոր երեխաների մահվան գնով։ Զանգվածային սպանությունների եւ բռնի իսլամացման քաղաքականությունը դարձել էր թուրքական ազգային պետության եւ ողջ կայսրության կյանքի հիմնական անկյունաքարը։ Այդ դաժան համակարգի զոհ են գնացել հազարավոր հայ, հույն, բուլղար, ինչպես նաեւ  Սերբիայի, Վրաստանի, Սիրիայի, Ռումինիայի եւ այլ երկրների  երեխաներ, որոնք բռնի հեռացվել են իրենց ընտանիքներից կամ  էթնիկ համայնքներից եւ  իսլամացվել։ Այս երեխաները կայսրության շրջանակներում նաեւ ապրել են ստրակացման պայմաններում։

Ավելի քան կես միլիոն հայ, հույն եւ սիրիացի  երեխա է զոհվել կամ ընդունել իսլամ։ Թուրքիայում քրիստոնյաների նկատմամբ կիրառված  այս Ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից է , ինչը ոչ միայն  սարսափելի է եւ դեռեւս մնացել է իբրեւ անպատիժ հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ։Այս մասին ասվում է Չեխիայի մշակույթի նախարարության հաղորդագրության մեջ։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը։

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լիդիցեի հուշահամալիր
6. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
7. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
8. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
9. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
10. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: