ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական «Դնեսի» այսօրվա համարում ՝ Հայ առաքելական եկեղեցուն նվիրված հոդված

26 մարտի, 2016 | 13:31

arm cerkev Sevan Milan VodickaՉեխական «Մլադա Ֆրոնտա Դնես» օրաթերթի այսօրվա համարում հրատարակվել է հայտնի լրագրող Միլան Վոդիչկայի հոդվածը՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի եկեղեցիներին։ «Հայաստանում Աստվածը լուսարձակ ունի» հոդվածում  նա անդրադառնում է  Քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած երկրի պատմությանը,  Սեւանի, Խոր Վիրապի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ այլ եկեղեցիներին, պատմում իր անձնական տպավորությունների մասին։ Հեղինակը հատկապես տպավորվել է Սեւանի թերակղզու Սեւանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում, ուր պատարագի պահին ներս է մտել եւ նշմարել մարդկանց ու Աստծո մատը։ Երգչախմբի գեղեցիկ կատարումը գերել է բոլորին։

Միլան Վոդիչկան նաեւ նկարագրում է քրիստոնեության ընդունման պատմությունը, գրում Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ թագավորի մասին։ Հոդվածի հետ տպագրվել են նաեւ հեղինակի գունեղ լուսանկարները։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Orer.eu

dnes arm cerkv


Առնչվող նյութեր
1. «Հայոց Եկեղեցու առաքելության զորացումը մեր զորացումն է». ՀԲԸՄ նախագահ
2. Նվիրատվություն Պրահայի ՙՍուրբ Հոգի՚ եկեղեցուն
3. Մաեստրո Հայկ Ութիջյանը չեխերին ներկայացրեց հայ եկեղեցու մշակութային ժառանգությունը- լուսանկարային շարք
4. ‹‹Հակոբ Սիրունի. ,Հայ Եկեղեցին Ռումեն Հողի Վրա, Նորահայտ Ձեռագրի Մասին›› աշխատությունը լույս է տեսել Ռումինիայում
5. Վերահրատարակվել է Հայ Եկեղեցու 123-րդ գահակալ Տ. Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան Հայրապետի կենսապատումը
6. Ուկրաինական Կամենեց-Պոդոլսկիում Հայ եկեղեցուն է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: