ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական բիզնեսի պատվավոր մրցանակներ Գեւորգ Ավետիսյանին, Կարել Գոտին, Իվանա Թրամփին եւ այլոց

22 հունիսի, 2017 | 18:57

ՊՐԱՀԱ.-ՕՐԵՐ.- Հունիսի 21-ին Պրահայի ամրոցի Իսպանական շքեղ դահլիճում տեղի ունեցավ ,,ՉԵԽ ԹՈՓ 100»  23-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին չեխական բիզնեսի, քաղաքականության եւ մշակույթի ամենանշանավոր դեմքերը։

Ինչպես հայտնեց հանդիսությունը վարող Միլոշ Մարեշը, առաջին հինգ  լավագույն ընկերություններն են ճանաչվել Շկոդա աուտոն, ՉԵԺ-ը, Ագրոֆերտը, Էներգետիկ եւ արտադրական հոլդինգը եւ Ֆոքսկոն ՉՀ-ն։ Ինչպես նշեց իր խոսքում  ,,ՉԵԽ ԹՈՓ 100»-ի նախագահ Յան Ստրուժը, այս տարի նախատեսվել են նաեւ  ,,հեղինակավոր մրցանակներ,,՝ այդ թվում Ջենթելմենական ընկերություն է ճանաչվել Յաբլոտրոն Ալարմսը, Չեխ կայուն ընկերություն՝ Օստրոյը,    Չեխիայում նորարարությունների եւ թափանցիկության մրցանակ՝ Արետե Ինվեստը, իսկ չորս այլ ընկերությունների տրվեց 25 տարվա գործունեություն Չեխիայում մրցանակը։

Հատուկ մրցանակ տրվեց Չեխիայի Հանրապետությունում արտասահմանցի գործարարի հաջող գործունեության համար, որին արժանացավ մեր հայրենակից, հայտնի գործարար Գեւորգ Ավետիսյանը՝ ,, Մառլենկա ինթերնեշնըլ, ընկերության նախագահը։Այս մրցանակը

Պատասխանելով մեր հարցին, թե ինչու է ընտրվել Գեւորգ Ավետիսյանը,   ,,ՉԵԽ ԹՈՓ 100»-ի նախագահ Յան Ստրուժն ասաց. ,, Գեւորգ Ավետիսյանը ցույց է տվել, որ առանց որեւէ օգնության եկել է Չեխիա, զրոյից ստեղծել է իր գործը, եւ այսօր Մառլենկայի մասին գիտի յուրաքանչյուր չեխ։ Այս ապրանքանիշի հետեւում հայ Գեւորգ Ավետիսյանն է կանգնած, բայց մենք մրցանակը հանձնելով, կարեւորում ենք նրա կատարած մեծ աշխատանքը Չեխիայի եւ չեխ սպառողների համար»։ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով ներկա էր հանդիսավոր արարողությանը, նշեց. ,, Շատ հպարտ ենք մեր հայրենակցի մեծ հաջողությամբ։ Պատմության մեջ նա կմնա որպես այս մրցանակի ոչ միայն առաջին հայ, այլեւ առաջին արտասահմանցի  մրցանակակիր,,։ Հիշեցնենք, որ ՕՐԵՐ-ի այն հարցմանը, թե ինչպե՞ս է անվանի հայ գործարարը գնահատում նման որոշումը, Գեւորգ Ավետիսյանը պատասխանել էր. ՚՚Շատ զգացված եմ, որ ՉԵԽ ԹՈՓ 100-ի նման հարգված կազմակերպությունը  գնահատել է տարիների իմ աշխատանքը, եւ որոշել են նոր մրցանակ սահմանել օտարերկրացի այն գործարարների համար, ովքեր իրենց արտադրանքով աշխարհով մեկ տարածում են Չեխիայի բարի անունը։ Սա իրոք շատ ոգեւորիչ, բայց միեւնույն ժամանակ պարտավորեցնող որոշում է՚՚։

Հանդիսության վերջում առաջին անգամ Չեխիայի դեսպան արտասահմանում տիտղոսին արժանացան հայտնի ֆիզիոթերապեւտ Պավել Կոլարը,  ԱՄՆ նախագահի նախկին տիկին, չեխուհի Իվանա Թրամփը եւ հանրահայտ չեխ երգիչ Կարել Գոտտը։ Իվանա Թրամփը նշեց, որ հպարտ է, որ չեխուհի է եւ շնորհակալություն հայտնեց իրեն Պրահա հրավիրելու համար։ Կարել Գոտտը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից նման կոչում տալու համար, եւ ասաց, որ շատ մրցանակներ է ստացել, բայց նման մրցանակ դեռ չէր ստացել եւ ուրախ է, որ Չեխիան կարող է ներկայացնել  արտերկրում։

Հ.Ա. ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: