ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխական ավիաուղիները վերսկսում է իր Երևան-Պրահա չվերթները դեկտեմբերի 13-ից

15 սեպտեմբերի, 2015 | 11:03

CSA -  logoՉեխական ավիաուղիները նախատեսում է վերամեկնարկել իր Երևան-Պրահա  չվերթները 2015թ դեկտեմբերի 13-ից: Ներկայումս երթուղին  շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի  կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան և Նոր տարվա  ավանդական  տոնակատարությունների ժամանակ փոխադրումները. Երևան-Պրահա միակողմանի  ավիատոմսի արժեքը կլինի  սկսած 88,960  ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162,460 ՀՀ դրամ, ներառյալ` հարկերը և վճարները:  

Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երևան-Պրահա և հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երևանից կլինի  երկուշաբթի և հինգշաբթի օրերին ժամը` առավոտյան 5:20, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի և  կիրակի օրերին ժամը` 21:55, որը Զվարթնոց միջազգային օդանավակայն կհասնի առավոտյան ժամը 4:30, հաջորդ օրը: Չեխական ավիաուղիները կոնկրետ օրերի համար`  2015թ դեկտեմբերի 26-ին, 2016թ հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը  շաբաթ օրերին:

Երևան-Պրահա երթուղու չվացուցակը պլանավորված է այնպես, որ դա թույլ տա ուղևորներին վայելելու կամ մեկ շաբաթյա  (երկուշաբթիից կիրակի) կեցություն Պրահայում կամ երկարատև հանգստյան օրեր  (հինգշաբթիից կիրակի): Մեկնման ժամերը թե Երևանից, թե Պրահայից ճամփորդողներին թույլ են տալիս վայելել մի ամբողջ օր Պրահայում և մեկնելիս, և վերադառնալիս: Երևան-Պրահա չվերթները իրականացվելու են  Էյրբաս  A319  ինքնաթիռով, որը ունի և էկոնոմ, և  բիզնես կարգի նստատեղեր:

Առավոտյան, տրանսպորտի հոսքի ժամին, Պրահա ժամանելու շնորհիվ, Երևանից եկող ուղևորները կկարողանան Պրահայի միջոցով շարունակել իրենց ճանապարհը դեպի Չեխական ավիաուղիների մի շարք վերջնական նպատակակետեր, օրինակ` Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Մադրիդ, Ամստերդամ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ, Դյուսելդորֆ և այլն:

“Ներկայումս Չեխական ավիաուղիների  Երևանյան չվերթները իրականացվելու են 2015թ դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երևան չվերթները մենք պետք է շատ ուշադիր լինենք կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը  սեզոնով պայմանավորված շատ անհավասարակշիռ է:  –նշում է Չեխական ավիաուղիների  կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը և ավելացնում. “ Ինչ վերաբերվում է չվերթների հետագա իրականացմանը մենք ուսումնասիրել ենք 2016թ ամռանը չվերթների իրականացման  տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար:”

Դեպի Երևան միակողմանի  ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88,960  ՀՀ դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը սկսած` 162,460 ՀՀ դրամից, ներառյալ` հարկերը և վճարները: Առաջիկա օրերին,  տոմսերը առկա կլինեն  Չեխական ավիաուղիների և նրա բոլոր գործընկերների  բաշխման կետերում, ինչպես նաև հասանելի են ընկերության կայքում`

www.czechairlines.com, բոլոր բջջային և Չեխական ավիաուղիների ծրագրային հավելումների միջոցով,  և Ընկերության տեղեկատուի, գրասենյակների միջոցով, տուրիստական գործակալությունների ցանցում, տոմսարկղների և տոմսերի վաճառքի կետերում:

Դանիել Շաբիկ

Չեխական ավիաուղիների խոսնակ

 


Առնչվող նյութեր
1. Բացառիկ Ամանորյա թռիչք. Պրահա-Երեւան-Պրահա
2. Հունիսի 13-ից Երևան-Պրահա-Երևան չվերթները կրկին կիրականացի Արմենիա ավիաընկերությունը
3. Երևան–Լոնդոն–Երևան կանոնավոր չվերթներ մայիսի 20-ից
4. Օգոստոսի 30-ին միայն մեկ չվերթ՝ Պրահա- Երեւան-Պրահա
5. Ամռանը Երեւան-Պրահան անմենապահանջված չվերթներից մեկն է
6. Երեւանում սկսվել են բանակցությունները՝ «Չեխական Ավիաուղիների» թռիչքները վերսկսելու վերաբերյալ
7. Պրահա-Եվրեւան չվերթի վերականգնման շուրջ բանակցություններ Չեխիայում
8. Պրահայից երկու նոր չվերթ կիրականացվի դեպի Ռուսաստան եւ Ուկրաինա
9. Պրահան դառնում է Եվրոպական կենտրոն Հարավային Կորեայի համար- Korean Air-ը գնեց Czech airlines-ի 44 տոկոսը
10. Չեխիայի կառավարությունը հավանություն տվեց Չեխական ավիաուղիների վաճառքին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: